Պերի Կոմո
From Wikipedia, the free encyclopedia
Պիերինո Ռոնալդ «Պերի» Կոմո (անգլ.՝ Pierino Ronald «Perry» Como, մայիսի 18, 1912(1912-05-18)[1][2], Canonsburg, Փենսիլվանիա - մայիսի 12, 2001(2001-05-12)[1], Jupiter Inlet Colony, Ֆլորիդա), իտալական ծագմամբ ամերիկացի երգիչ և 1940-1950-ական թվականների հեռուստաաստղ, «Գրեմմի»-ի 1958 թվականի հաղթող։ Մեծ համբավ է ձեռք բերել շնորհիվ իր փափուկ և խորաթափանց բարիտոնըի[3]։ 1943-1958 թվականներին նրա երգերը 42 անգամ հայտնվել են ամերիկյան «լավագույն 10» հիթ-շքերթներում։ Ավելի քան կես դար տևողությամբ իր կարիերայի ընթացքում Կոմոն ձայնագրություններ է թողարկել բացառապես «RCA Records» լեյբլի ներքո, 1943 թվականին նրանց հետ պայմանագիր ստորագրելուց հետո։ Հեռուստատեսությունում և երաժշտության մեջ երգչի ընդհանուր հաջողությանը մինչ այժմ ոչ ոք չի հասել։
Պերի Կոմո | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Perry Como |
Ի ծնե անուն | անգլ.՝ Pierino Ronald Como |
Ծնվել է | մայիսի 18, 1912(1912-05-18)[1][2] Canonsburg, Փենսիլվանիա |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 12, 2001(2001-05-12)[1] (88 տարեկան) Jupiter Inlet Colony, Ֆլորիդա |
Գերեզման | Ֆլորիդա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ, ջազ երաժիշտ, ռադիոհաղորդավար, հեռուստատեսային դեմք, դերասան և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Դեկա Ռեկորդս |
Պարգևներ | |
Կայք | perrycomo.com |
Ստորագրություն | |
Perry Como Վիքիպահեստում |
Պերրի Կոմոն միշտ ավելի շատ շեշտը դրել է ոչ թե վստահելի զրույցի վրա, այլ հեգնանքի ու ծաղրանքի վրա, երգելիս նա օգտագործել է թատերական ժեստեր և ինտոնացիաներ, և իր երգեցողությունը ուղեկցվել է իր պատրաստած զվարճալի նեկայացումներով։ Պերիի Կոմոյի յուրաքանչյուր ներկայացում վերածվել է մինի-ներկայացման։ Սա նպաստել է նրան, որ շուտով երգիչը ավելի ու ավելի շատ ժամանակ հատկացնի շոումենի իր կարիերային և շատ հաջող հանդես գա այս ոլորտում։ Ավելին, ինչպես նշում են քննադատները, Պերրիի շոուն հատկապես սիրված է եղել Սուրբ Ծննդյան տոների ժամանակ, երբ ամբողջ Ամերիկան ընտանեկան պայմաններում վայելում էր Պերրիի շոուները, և բոլոր հեռուստաալիքները գովերգում էին ընտանեկան արժեքները[4]։ Երգիչը լայնորեն հարգված էր իր բարձր մասնագիտական չափանիշների և անձնական վարքի համար։ «RCA Records»-ի «Billboard» պաշտոնական ամսագրում երգչի կյանքը մի քանի բառով ներկայացվել է հետևյալ կերպ` «50 տարի երաժշտությանը և կյանքին տրամադրելով, լավ կյանք է ունեցել։ Օրինակ բոլորի համար»
Նրա մասին ամերիկացի հայտնի կոմպոզիտոր Էրվին Դրեյքն ասել է` «... երբեմն ինչ-որ մեկը գալիս է, ինչպես Պերրին, ոչ թե «հոսանքին հակառակ գնալու», այլ հաղթելու համար, ուշադրություն չդարձնելով այն բոլոր չկայացածներին, ովքեր իրեն անհանգստացնում են և չափում իրենց արժեքներով։ Միայն երբեմն»։
Պերրի Կոմոն հեղինակավոր «Kennedy Center Honors»-ի դափնեկիր է։ 2006 թվականին երգիչն ընդգրկվել է հանրահայտ Long Island Music Hall of Fame երաժշտության փառքի սրահում։