Պետրոս առաքյալ
հիսուսի աշակերտներից մեկը / From Wikipedia, the free encyclopedia
Պետրոս առաքյալ (Սուրբ Պետրոս, հունարեն՝ Απόστολος Πέτρος, Պետրոս - արամեերեն Կեփաս՝ «վեմ», մ. թ. ա. 1[1], Բեթսաիդա, Գալիլեա, Հռոմեական կայսրություն - ոչ վաղ քան հոկտեմբերի 13, 64 և ոչ ուշ քան 68, Հռոմ, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն[2]), ծնված՝ Սիմոն (արամ.՝ «ունկնդրում»), եբրայերեն՝ שמעון), Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներից (առաքյալներից) մեկը։ Ծննդյան թվականն անհայտ է, բայց Կաթոլիկ եկեղեցին Սբ. Պետրոսին ավանդաբար համարում է Քրիստոսի հասակակից (ծ. 1)։ Ըստ Ավետարանի, ծնվել է Պաղեստինի Բեթսայիդա քաղաքում, եղբայրն էր Անդրեաս առաքյալի և որդին Հովնանի (հմմտ. Մատթ.4։ 18, Հովհ. 1։42, 44)։ Ապրել է նաև Կափառնայումում, որտեղ հավանաբար ամուսնացել է (հմմտ. Մատթ. 8։ 14)։ Հիշյալ 2 քաղաքներն էլ գտնվում էին Տիբերական լճի ափին, ինչն էլ հիմնավորում է Պետրոսի՝ ձկնորս լինելու հանգամանքը (հմմտ. Մատթ. 4։18)։ Առաքյալների շարքում ամենից շատ տեղեկությունները հենց Պետրոսի մասին են. նա գործող դեմք է թե Ավետարանում և թե Գործք առաքելոցում։
Պետրոս առաքյալ | |
---|---|
Ժամանակաշրջան | High Roman Empire? |
Ծնունդ | մ. թ. ա. 1[1] |
Ծննդավայր | Բեթսաիդա, Գալիլեա, Հռոմեական կայսրություն |
Վախճան | ոչ վաղ քան հոկտեմբերի 13, 64 և ոչ ուշ քան 68 |
Վախճան վայր | Հռոմ, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն[2] |
Վախճան պատճառ | խաչելություն |
Թաղման վայր | ենթդ․ Vatican Necropolis |
Եկեղեցի | ողջ քրիստոնեություն |
Սրբացված կարգ | սուրբ |
Հիշատակության օր | Ավագ տոներ (ՀԱԵ) Հույն Եկեղեցի՝ հունիսի 29-ին Կաթոլիկ Եկեղեցի՝ Աթոռակալությունը Հռոմում հունվարի 18-ին, Այցելությունը Անտիոք փետրվարի 22-ին, Ձերբակալումը՝ օգոստոսի 1-ին |
Աշխատանք | քրիստոնյա քահանա, ձկնորս և կաթոլիկ եպիսկոպոս |
Պաշտոն | Հռոմի Պապ, առաքյալ և Անտիոքի պատրիարք |
Ապրելաձև | միստիցիզմ |
Բնակավայր | Երուսաղեմ, Անտիոք, Հռոմ և Կապարնաում[3] |
Աշակերտ | Evodius? |
Ուսուցիչ | Հիսուս |
Ամուսին | wife of Saint Peter? |
Քույր/եղբայր | Անդրեաս առաքյալ |