Պետական հեղաշրջման փորձ Վենեսուելայում (1992)
From Wikipedia, the free encyclopedia
Պետական հեղաշրջման փորձ Վենեսուելայում (1992), Ուգո Չավեսի ղեկավարությամբ Հեղափոխական բոլիվարական շարժում-200-ի կողմից Վենեսուելայի կառավարությունը տապալելու երկու փորձ։ Առաջին խռովությունը տեղի ունեցավ 1992 թվականի փետրվարի 4-ին՝ անձամբ Չավեսի գլխավորությամբ, երկրորդը՝ 1992 թվականի նոյեմբերի 27-ին․ Չավեսը բանտում էր, և այն գլխավորեց երիտասարդ զինվորական սպաների մի խումբ, որոնք հավատարիմ էին Հեղափոխական բոլիվարական շարժում-200-ին։ Երկու փորձերն էլ ուղղված էին նախագահ Կառլոս Անդրես Պերեսի դեմ և տեղի ունեցան այն ժամանակաշրջանում, երբ նկատվում էին նեոլիբերալական տնտեսական բարեփոխումներ, որոնք ուղղված էին երկրի արտաքին պարտքի մակարդակն իջեցնելուն, որն էլ հանգեցրեց զանգվածային ցույցերի և անկարգությունների։ Չնայած անհաջողությանը՝ հենց հեղափոխության փետրվարյան փորձը Ուգո Չավեսին բերեց երկրի քաղաքական դաշտ։ Անկարգությունների ժամանակ զոհվեց առնվազն 146 մարդ[1][2]։
Թվական | 1992 |
---|---|
Վայր | Վենեսուելա |
Հակառակորդներ | |
| |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Կենտրոնական հետախուզական վարչության տվյալներով՝ հեղափոխության փորձերը կատարվեցին Կուբայի «Dirección de Inteligencia» հատուկ ծառայությունների օգնությամբ։ Կենտրոնական հետախուզական վարչության վերլուծաբանները նույնիսկ հաստատում էին, որ Չավեսը «Dirección de Inteligencia»-ի գործակալ էր[3][4]։ Գեներալ Կառլոս Խուլիո Պենյալոսայի խոսքերով՝ Ֆիդել Կաստրոն և Վենեսուելայի ապագա նախագահ Ռաֆայել Կալդերան գիտեին Չավեսի կողմից նախապատրաստվող պետական հեղաշրջման մասին, իսկ Կաստրոյի գործակալներն իբր համոզեցին նախագահ Պերեսին, որ հեղափոխության սպառնալիք չկա[5]։