Պեդրո Սարմիենտո դե Գամբոա
իսպանացի հետազոտող, ճանապարհորդ, ծովագնաց / From Wikipedia, the free encyclopedia
Պեդրո Սարմիենտո դե Գամբոա (իսպ.՝ Pedro Sarmiento de Gamboa, օգոստոսի 18, 1530(1530-08-18)[1], Պոնտեվեդրա, Կաստիլիա և Լեոն[2] և Ալկալա դե Էնարես, Կաստիլիա և Լեոն - 1592[1][3][4][…], Լիսաբոն, Պորտուգալիայի թագավորություն), 16-րդ դարի իսպանացի հետազոտող, ճանապարհորդ, ծովագնաց, զինվոր, գրող, բանաստեղծ, պատմաբան, գիտնական (աստղագետ, մաթեմատիկոս, աշխարհագրագետ), հումանիստ։ Վերածննդի շրջանի ունիվերսալ մարդու (իսպ.՝ homo universale) կատարելատիպի վառ օրինակ է։ Մասնակցել է Սողոմոնյան կղզիների հայտնաբերմանը, հետազոտել է Չիլիի ափամերձ տարածքը։ Մագելանի նեղուցի երկրամասի առաջին նահանգապետն է եղել, որ իրականացրել է տարածքը իսպանացիներով բնակեցնելու նախագիծը։ Ինկերի պատմության մասին գրքի հեղինակ է։
Արագ փաստեր Պեդրո Սարմիենտո դե Գամբոա իսպ.՝ Pedro Sarmiento de Gamboa, Ծնվել է ...
Պեդրո Սարմիենտո դե Գամբոա իսպ.՝ Pedro Sarmiento de Gamboa | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 18, 1530(1530-08-18)[1] |
Ծննդավայր | Պոնտեվեդրա, Կաստիլիա և Լեոն[2] կամ Ալկալա դե Էնարես, Կաստիլիա և Լեոն |
Մահացել է | 1592[1][3][4][…] |
Մահվան վայր | Լիսաբոն, Պորտուգալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, գրող, ծովային ճանապարհորդ, պատմաբան և աստղագետ |
Աշխատավայր | Պերու, Չիլի, Արգենտինա և Սողոմոնյան կղզիներ |
Pedro Sarmiento de Gamboa Վիքիպահեստում |
Փակել
Չշփոթել`
- Պեդրո Սարմիենտո - 1449 թվականի Տոլեդոյի ապստամբության գլխավոր հերոսը։
- Պեդրո Գոմես Սարմիենտո - 16-րդ դարի եպիսկոպոս, կարդինալ։