Պարոքսիզմալ վերփորոքային հաճախասրտություն
From Wikipedia, the free encyclopedia
Պարոքսիզմալ վերփորոքային հաճախասրտությունը, վերփորոքային հաճախասրտության տեսակ[6]։ Հաճախ նման հաճախասրտությամբ մարդիկ ոչ մի գանգատ և ախտանշան չեն ունենում[3]։ Գանգատների առկայության դեպքում դրանք են` սրտխփոց, գիտակցության մթագնում, ուժեղացած քրտնարտադրություն, հևոց, ցավ կրծքավանդակում[2]։ Էպիզոդները սկսվում և ավարտվում են հանկարծակի[1]։
Պարոքսիզմալ վերփորոքային հաճախասրտություն Paroxysmal supraventricular tachycardia | |
---|---|
ԷՍԳ երկրորդ արտածում, պարոքսիզմալ վերփորոքային հաճախասրտություն 180 զարկ/րոպե արագությամբ | |
Տեսակ | հիվանդություն |
Պատճառ | անհայտ[1] |
Հիվանդության ախտանշաններ | սրտխփոց, գիտակցության մթագնում, քրտնարտադրություն, հևոց, ցավ կրծքավանդակում[2] |
ՀՄԴ-9 | 427.0 |
Հոմանիշներ | վերփորոքային հաճախասրտություն, պարոքսիզմալ նախասրտային հաճախասրտոթյուն[3] |
Ախտորոշում | էլեկտրասրտագրություն[1] |
Բուժում | Վալսալվայի հնարք, ադենոզին, կալցիումական անցուղիների պաշարիչներ, սինխորնիզացված կարդիովերսիա[4] |
Կանխարգելում | կաթետրային աբլյացիա[1] |
Հաճախություն | 2.3:1000[5] |
Սկիզբը | սկսվում և ավարտվում է հանկարծակի[1] |
Ռիսկի գործոններին են դասվում ալկոհոլը, կոֆեինը, նիկոտինը, հոգեբանական սթրեսը, Ուոլֆ-Պարկինսոն-Ուայթի համախտանիշը, որը հաճախ ժառանգովի է[1]։ Առաջացման մեխանիզմի հիմքում ընկած է հավելյալ ուղու առկայությունը, որը բերում է ռե-էնթրիի առաջացման[1]։ Ախտորոշումը դրվում է էլեկտրոսրտագրության միջոցով, որը ցույց է տալիս նեղ QRS կոմպլեքսների առկայություն և րոպեում 150-240 զարկ արագություն[1]։
Վագալ մանևրերը, ինչպիսին է օրինակ` Վալսալվայի մանևրը, հաճախ կիրառվում են որպես սկզբնական բուժում[4]։ Եթե դա արդյունավետ չէ, և անձը նորմալ ճնշում ունի, ապա կարելի է տալ ադենոզին[4]։ Եթե ադենոզինը էֆեկտիվ չէ, ապա կիրառվում են կալցիումական անցուղիների պաշարիչներ կամ բետա պաշարիչներ[4]։ Բուժման այլ տարբերակ է սինխրոնիզացված կարդիովերսիան[4]։ Կանխարգելման տարբերակ է կաթետրային աբլյացիան[1]։
Ամեն 1000 մարդուց 2.3-ը ունի պարոքսիզմալ վերփորոքային հաճախասրտություն։ Այն սովորաբար սկսում է դրսևորվել 12-45 տարեկան հասակում[5]։ Կանանց շրջանում առիթմիայի այս տեսակն ավելի հաճախ է հանդիպում։ Հիվանդության ելքը այն անձանց շրջանում, ովքեր պարոքսիզմի էպիզոդներից դուրս սրտի նորմալ ռիթմ ունեն ընդհանուր առմամբ լավ է։ Էխոսրտագրության միջոցով կարելի է ժխտել սրտի կառուցվածքային խնդիրները։