Պարբերական աղյուսակի բլոկ
From Wikipedia, the free encyclopedia
Պարբերական համակարգի բլոկներ, քիմիական տարրերի համակցություն, որոնք ատոմի վալենտային շերտում ունեն էլեկտրոնների նման դասավորություն[1]։ Նմանությունն այն է, որ առավելագույն էներգիայով օժտված վալենտային էլեկտրոնները զբաղեցնում են նույն տիպի օրբիտալ։ Տերմինն առաջին անգամ կիրառվել է ֆրանսիացի ֆիզիկոս Շառլ Ժանեի աշխատանքներում[2]։ Պարբերական համակարգի նույն բլոկի մեջ մտնում են նրա հարակից խմբերի տարրեր։ Բլոկի անվանումը համընկնում է բնութագրող օրբիտալի անվան հետ, որում գտնվում են վալենտային էլեկտրոնները։ Բլոկների անվանումները հետևյալն են՝
- s-բլոկ
- p-բլոկ
- d-բլոկ
- f-բլոկ
- gs-բլոկ։
Բլոկների և օրբիտալների անվանումները (s, p, d, f և gs) առաջացել են ատոմային օրբիտալների հետ կապված սպեկտրալ գծերի որակական բնութագրից՝ sharp (սուր), principal (գլխավոր), diffuse (անորոշ), fundamental (հինարար)։ Հաջորդական անվանումները տրվում են այբբենական կարգով։ Տարրերի բլոկները երբեմն անվանում են նաև ընտանիքներ։
Ստորև բերվում է ենթամակարդակների լրացում Կլեչովսկու կանոնի համաձայն, ինչը նույնպես տալիս է բլոկների գծային դասավորությունը (կարգաթվի աճմանը զուգընթաց) Մենդելեևի աղյուսակում.
1s, 2s, 2p, 3s, 3p, 4s, 3d, 4p, 5s, 4d, 5p, 6s, 4f, 5d, 6p, 7s, 5f, 6d, 7p, …