Պապական զինանշան
From Wikipedia, the free encyclopedia
Պապական զինանշան, Հռոմի պապի Հայրապետության խորհրդանիշ։ Յուրաքանչյուր Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ՝ Հռոմի պապ, ունի իր սեփական անձնական զինանշանը, որը ծառայում է որպես նրա Հայրապետության խորհրդանիշ։
Ոչ վաղ բոլոր պապերի զինանշանները պարունակում էին Պապական թագի պատկերը։ Բենեդիկտոս XVI-ը փոխում է այդ հերալդիկական ավանդույթը և թագի փոխարեն օգտագործում է խույրը և պալիումը (պապական ժապավեն)։ Պապ Ֆրանցիսկոսը նույնպես զինանշանի վրա պահպանում է խույրը, սակայն հեռացնում է պալիումը և ավելացնում է կարդինալ եղած ժամանակ իր կարգախոսը։ Պապական զինանշանը ավանդապես պարունակում է ոսկե և արծաթե բանալիներ, որոնք խորհրդանշում են երկրի (արծաթե) վրա և երկնքում (ոսկե) իշխանությունը կապելը և քանդելը։ Նրանք հղում են Ավետարան ըստ Մատթեոսի, գլուխ 16։ 18-19.
«Ես քեզ կասեմ, որ դու Պետրոսն ես և այս բարձունքի վրա պետք է շինեմ իմ եկեղեցին և դժոխքի դռները չեն կարող հաղթել նրան։ Երկնքի թագավորոության բանալիները պետք է քեզ տամ և ինչ-որ երկրի վրա կապես, երկնքում պետք է կապված լինի ու ինչ-որ երկրի վրա կարձակես, երկնքում պետք է արձակված լինի։»
Այսպիսով, եկեղեցական հերալդիկայում բանալիները խորհրդանշական ձևով պատկերում են Պապի հոգևոր իշխանությունը որպես Քրիստոսի ներկայացուցիչ Երկրի վրա։