Պապական դիվանագիտություն (նունցիա)
Պապական դիվանագիտություն / From Wikipedia, the free encyclopedia
Նունցիա, հայտնի է նաև որպես պապական նունցիա, եկեղեցական դիվանագետ է, որ Սրբազան աթոռի մշտական ներկայացուցիչն է պետություններում և միջազգային կազմակերպություններում։ Նունիցան նշանակվում է Սրբազան աթոռի կողմից և ներկայացնում է վերջինիս․ նա նունցիայության ղեկավարն է, որը համարժեք է դեսպանատանը։ Սրզբազան աթոռը իրավական առումով առանձին է Վատիկանից կամ կաթոլիկ եկեղեցուց։ Նունցիան սովորորաբար եպիսկոպոս է։ Պապական նունցիան հավասար է արտակարգ և լիազոր դեսպանի կոչմանը, սակայն կաթոլիկ պետություններում համաձայն դիվանագիտական արարողակարգի սովորաբար այն բարձր է դասվում դեսպաններից։ Նունցիան կատարում է նույն գործառույթները ինչ դեսպանը և օգտվում է նույն դիվանագիտական արտոնություններից։ 1961 թվականի «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» համաձայն նունցիան նույն դեսպանն է։ Կոնվենցիան հնարավորություն է տալիս նստավայր պետությանը ավագություն շնորհել նունցիաներին և անկախ ավագության կարգից նրան նշանակել դիվանագիտական կորպուսի դուայեն[1]։ Սրբազան աթոռի ներկայացուցիչը երբեմն անվանվում է պատվիրակ կամ ինչպես ՄԱԿ֊ի դեպքում մշտական դիտորդ։ Սրբազան աթոռի աստիճանակարգության մեջ վերջիններս հավասար են նունցիաներին, բայց նրանք չունեն պաշտոնական դիվանագիտական կարգավիճակ, չնայած որոշ երկրներում ունեն որոշ դիվանագիտական արտոնություններ։