Պալերմոյի Մայր տաճար
From Wikipedia, the free encyclopedia
Պալերմոյի Մայր տաճար, Սուրբ Կույս Մարիամի տաճար (իտալ.՝ Cattedrale di Vergine Assunta; Madre Chiesa), Պալերմոյի (Սիցիլիա) արքեպիսկոպոսության մայր եկեղեցին։ Այստեղ են պահվում սուրբ Ռոզալիայի մասունքները, որը համարվում է Սիցիլիայի և Պալերմոյի հովանավորը։ Տաճարը վերջինիս պաշտամունքի կենտրոնն է։ 12-18-րդ դարերում բազմիցս վերանորոգվել է, նրանում միավորված են արաբա-նորմանական ճարտարապետության, գոթակական ոճի և կլասիցիզմի տարրեր։ Տաճարը հայտնի է սիցիլիական թագավորների և գերմանացի կայսրերի յուրօրինակ դամբարաններով, որոնց կառավարման օրոք Սիցիլիական կառավարությունը հասել է իր հզորության գագաթնակետին։ 2015 թվականի հուլիսի 3-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Արագ փաստեր Պալերմոյի Մայր տաճար իտալ.՝ Cattedrale di Vergine Assunta, Հիմնական տվյալներ ...
Պալերմոյի Մայր տաճար իտալ.՝ Cattedrale di Vergine Assunta | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Պալերմո[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Պալերմոյի արքեպիսկոպոսարան |
Հիմնական ամսաթվերը | 1185 |
Մասն է | Arab-Norman Palermo and the Cathedral Churches of Cefalú and Monreale? |
Ժառանգության կարգավիճակ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Իտալիայի մշակութային ժառանգություն |
Նվիրված | Աստվածածնի վերափոխման տոն |
Հիմնադիր | Walter of the Mill? |
Ճարտարապետական ոճ | Norman-Arab-Byzantine culture?, Գոթիկա և կլասիցիզմ |
Հիմնադրված | 1185 |
Մակերես | 1,1 հեկտար |
Cathedral (Palermo) Վիքիպահեստում | |
cattedrale.palermo.it |
Փակել