Պալեստինա Սեկունդա
From Wikipedia, the free encyclopedia
Պալեստինա Սեկունդա (լատին․՝ Palæstina Secunda, Պալեստինա II[1], Պալեստինա Երկրորդ[2], Palaestina II), Արևելյան հռոմեական կայսրության (ավելի ուշ հայտնի է դառնում որպես Բյուզանդիա) նահանգը Մերձավոր Արևելքում։
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Հին Հռոմ |
---|---|
Կարգավիճակ | Հռոմեական Գավառ |
Մտնում է | Արևելքի թեմ |
Վարչկենտրոն | Բեյթ-Շեան |
Հիմնադրված է | 390 թ. |
Սահմանակցում է | Palaestina Prima? |
Փոխարինեց | Պաղեստինյան Սիրիա |
Դոմինատի դարաշրջանում Դիոկղետիանոսի (284—305) վարչական ռեֆորմների ընթացքում Պալեստին նահանգը և հարակից մի շարք տարածքներ բաժանվել են գավառների՝ Պալեստին I, II, III։ Առաջին Պալեստինը՝ Կեսարիա կենտրոնով, Երուսաղեմի, Ղազայի և Երիխոնի հետ միասին, ներառված էր երկրի կենտրոնական տարածքի մեջ։ Երկրորդ Պալեստինը՝ Սկիֆոպոլի կենտրոնով (ներկայումս՝ Բեյթ Շեան), ձևավորվել էր երկրի հյուսիսային շրջաններից՝ Գալիլեայից, Սամարայի մի մասից, Զաիորդանիայից, Հորդանանի և Իսրայելի հովիտներից[3]։ Երրորդ Պալեստինի մեջ՝ Պետրա կենտրոնով, մտել են Հրեական անապատի հարավային մասը և Մեռյալ ծովի ու Ակաբայի ծովածոցի միջև ընկած տարածությունը՝ բնակեցված քոչվորներով[2]։ Պալեստինա I, II և III-ի նահանգները մտել են 3-րդ դարի վերջից Արևելյան հռոմեական կայսրությանը պատկանող Արևելքի դիոցեզի մեջ, որը ավելի ուշ դարձել է Բյուզանդիա[1]։ Ստեղծվել է Երուսաղեմի պատրիարքարանի Սկիֆոպոլի մետրոպոլիան[2]։
Իրանա-բյուզանդական պատերազմի ընթացքում (602-628) Պաղեստինը նվաճվել է։ 628 թվականին Հերակլիոս Ա-ը հաղթանակ է տարել Սասանյան Պարսկաստանի նկատմամբ։ 630 թվականին պարսիկները դուրս են բերել իրենց կայազորները Պաղեստինից[2]։
634 թվականից Պաղեստինը ենթարկվել է արաբական նվաճումներին։ 634 թվականի հուլիսին բանակը ջախջախվել է Աջնադայնի մոտ։ 634 թվականի վերջում նոր բյուզանդական բանակը Սկիֆոպոլի մոտ մտնում է Հորդանանի հովիտ։ 635 թվականի հունվարին բյուզանդական բանակը ջախջախվում է Պելեի մոտ։ 636 թվականի գարնանը բյուզանդական նոր բանակը արաբներին դուրս է մղում Պարսկաստանից, սակայն 636 թվականի օգոստոսին պարտություն է կրում Յարմուքի ճակատամարտում[2]։
640 թվականին Պաղեստինը մտել է Արաբական խալիֆայության կազմի մեջ երկու ռազմական շրջանների՝ Ջունդ Ֆիլաստինի և Ջունդ Ուրդուինի կազմում[1][2][3][4][5][6]։ Ջունդ Ուրդուին շրջանը համապատասխանում էր Պալեստին II-ին[3]։ Ջունդ Ուրդուին շրջանի մայրաքաղաքն է դառնում Պելան[2]։