Չինաստանի տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության (ՉԺՀ) տնտեսություն, 2014 թվականից ԱՄՆ-ից հետո երկրորդն է անվանական ՀՆԱ մեծությամբ և առաջինը՝ գնողունակության համարժեքությամբ։ ՉԺՀ տնտեսության բնորոշ գծերից մեկը ՀՆԱ կառուցվածքում գյուղատնտեսության մասնաբաժնի կրճատումն է՝ ծառայությունների ոլորտի աճի շնորհիվ։ Ընդ որում, Եթե 1998-1999 թվականներին այն կտրուկ անկում ապրեց, ապա 2000 թվականից սկսած դիտվում է կայուն և համընթաց նվազում։ Այս օրինաչափությունը դիտվում է նաև արդյունաբերության ոլորտում։ Ըստ Համաշխարհային բանկի տվյալների, 2008-2018 թվականներին Չինաստանի ՀՆԱ կառուցվածքում դիտվել է հետևալ պատկերը. արդյունաբերության բաժինը կրճատվել է՝ 46,9%-ից հասնելով 40,7 %, գյուղատնտեսությանը՝ 10,2%-ից հասել է 7,1 %, իսկ սպասարկման և ծառայությունների որլորտն աճել է՝ 42,9%-ից հասնելով 52,2%[6]։ Ըստ 2016 թվականի տվյալների, Չինաստանի բնակչության 43,5 %-ը զբաղված է սպասարկման ոլորտում, 28,8%-ը՝ արդյունաբերության մեջ, 27,7 %-ը՝ գյուղատնտեսության մեջ[7]։
Չինաստանի տնտեսապես ամենազարգացած քաղաք Շանհայը | |
Արժույթ | CNY չինական յուան |
---|---|
Ամրագրված փոխարժեք | 72,34 դրամ[1] |
Առևտրային կազմակերպություններ | Եվրոպական Միություն, Եվրագոտի, ՏՀԶԿ, ԱՀԿ |
Վիճակագրություն | |
Բնակչություն | 66,200,000 (2014) |
ՀՆԱ | 2 846,889 միլիարդ |
ՀՆԱ տեղ | 10-րդ բնակչության շնչի հաշվով. 39-րդ |
ՀՆԱ-ի աճ | 6,7 ± 0,1 տոկոս[2] |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | 8826 $[3] |
ՀՆԱ֊ն ըստ սեկտորի | գյուղատնտեսություն (7,9 %), արդյունաբերություն (40,5%), ծառայությունների ոլորտ (51,6%)[4] |
Գնաճ (ՍԳԻ) | 2,8 % (2019)[4] |
Աղքատության շեմից ցածր բնակչություն | 0,6% (2019)[4] |
Աշխատուժ | 774,71 млн (2019)[4] |
Գործազրկություն | 3,64 % (2019)[4] |
Միջին համախառն աշխատավարձ | 5000 յուան (722,69 $), 2019 թվականի տվյալներով[5] |
Արտաքին | |
Արտահանում | 2,73 տրիլիոն դոլար (2020)[4] |
Արտանհանման հիմնական գործընկերներ | ԱՄՆ (17 %), Հոնկոնգ (10 %), (2019) |
Ներկրում | 2,36 տրիլիոն դոլար (2020)[4] |
Ներկրման հիմնական գործընկերներ | Հարավային Կորեա (9 %), Ճապոնիա (8 %), (2019) |
Համախառն արտաքին պարտք | 2,4 տրիլիոն դոլար (2020) |
Պետական ֆինանսներ | |
Պետական պարտք | ՀՆԱ-ի 66,8% (2021) |
Եկամուտ | 2,553 տրիլիոն դոլար (2017 թվականի տվյալ)[4] |
Ծախսեր | 3,008 տրիլիոն դոլար (2017 թվականի տվյալ)[4] |
The world factbook |