Չիկագո
From Wikipedia, the free encyclopedia
Չիկագո (անգլ.՝ Chicago, կարդ.՝ Շիքագո), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգների Իլինոյս նահանգում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չիկագո (այլ կիրառումներ)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Չիկագո | |||||
անգլ.՝ City of Chicago[1] | |||||
| |||||
Երկիր | ԱՄՆ | ||||
Մակերես | 606,424 կմ² | ||||
ԲԾՄ | 179 մետր | ||||
Պաշտոնական լեզու | անգլերեն | ||||
Բնակչություն | ▲2 746 388 մարդ (ապրիլի 1, 2020)[2] | ||||
Ժամային գոտի | UTC-6 և UTC-5 | ||||
Հեռախոսային կոդ | 872, 312 և 773 | ||||
Փոստային դասիչ | 60601–60827 | ||||
Պաշտոնական կայք | chicago.gov(անգլ.) | ||||
| |||||
Քաղաքը երկրի երկրորդ խոշոր ֆինանսական կենտրոնն է (Նյու Յորքից հետո) և Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն տրանսպորտային հանգույցը։ Գտնվում է Միչիգան լճի հարավարևմտյան ափին, Իլինոյս նահանգում։ Վարչական կենտրոնը Կուկ շրջանն է։
Չիկագոյի բնակչությունը (2014 թվականի դրությամբ) կազմում էր 2 722 389 մարդ։ Չիկագոյի ագլոմերացիան (տարբեր արվարձանների հետ միասին) կոչվում է «Մեծ Չիկագո» կամ «Չիկագո Երկիր» (անգլ.՝ Chicagoland, անվանումն առաջարկել է Chicago Tribune թերթը 20-րդ դարի սկզբին)։ Ագլոմերացիայում բնակվում է 9 551 031 մարդ։ Այն բնակչության թվով երկրում 37-րդ տեղն է զբաղեցնում։
Չիկագոն նաև համարվում է Միջին Արևմուտքի տնտեսական, արդյունաբերական, տրանսպորտային և մշակութային մայրաքաղաքը։ Ոչ պաշտոնապես այն նաև անվանում են «Երկրորդ Քաղաք» և «Քամիների քաղաք»։ Առաջին անգամ Չիկագոն անվանվել է «Քամիների քաղաք» 1858 թվականին «Chicago Tribune» թերթի հոդվածում։