Չիանգմայ (թաի.՝ เชียงใหม่, նաև Չիանգ-Մայ, Չենգ-Մայ, Չանգ Մայ), Թաիլանդի հյուսիսում գտնվող քաղաք, նույնանուն գավառի մայրաքաղաք[2]։ Կոորդինատներ. 18°47′20″ հս․ լ. 98°59′00″ ավ. ե.HGЯOL: Գտնվում է Բանգկոկից 700 կիլոմետր հեռավորության վրա, լեռնային Մենամ-Չաո-Պրայա գետի Պինգ Վտակի մոտ։ Քաղաքից 90 մետր դեպի հյուսիս գտնվում է Թայլանդի ամենաբարձր կետը` Դոինտհանոն ։ Քաղաքի մոտակայքում է գտնվում Դոյսուտհեպ-Դոյպույի ազգային պարկի մաս Դոյսուտհեպ սարը։ Չիանգմայը համարվում է երկրի հին մշակութային և տուրիզմի խոշոր կենտրոն։ Քաղաքում է գործում թայլանդական խոշոր հաստատություններից Չիանգմայի համալսարանը, որի ուսանողական թաղամասը զբաղեցնում է քաղաքի գրեթե մեկ չորրորդը։ Այստեղ է նաև գտնվում Հեռավոր Արևելքի Ֆրանսիական համալսարանի տարածաշրջանային կենտրոններից մեկը։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել