Չարլզ էդուարդ Ստյուարտ
From Wikipedia, the free encyclopedia
Չարլզ Էդուարդ Լուի Ջոն Կազիմիր Սիլվեստեր Սևերինո Մարիա Ստյուարտ (անգլ.՝ Charles Edward Louis John Casimir Sylvester Severino Maria Stuart, դեկտեմբերի 31, 1720(1720-12-31)[1][2], Palazzo Muti, Հռոմ, Պապական մարզ - հունվարի 31, 1788(1788-01-31)[1][2], Palazzo Muti, Հռոմ, Պապական մարզ), կյանքի տարիներին Բրիտանիայում հայտնի էր որպես «երիտասարդ հավակնորդ» կամ «երիտասարդ ասպետ», իսկ հետագայում, մահվանից հետո՝ «գեղեցիկ արքայազն Չարլի» (անգլ.՝ Bonnie Prince Charlie), երկրորդ յակոբինյան հավակնորդն Անգլիայի, Շոտլանդիայի, Ֆրանսիայի և Իռլանդիայի Թագավորությունների գահի համար (որպես Չարլզ III) հոր մահվանից հետո (1766 թվական)։ Այս հավակնորդությունը հիմնված էր նրա՝ Ջեյմս Ֆրենսիս Էդուարդ Ստյուարտի ավագ որդին լինելու փաստի վրա։ Իր հերթին, Ջեյմս Ֆրենսիս Էդուարդ Ստյուարտը Ջեյմս VII-ի և II-ի որդին էր։ Չարլզն ամենից ավելի հայտնի է որպես 1745 թվականի Յակոբինյան անհաջող հեղաշրջման սադրիչ, մի քայլ, որով նա փորձում էր վերականգնել իր ընտանիքի՝ Մեծ Բրիտանիայի Թագավորության գահի հավակնությունը։ Ապստամբությունն ավարտվեց Կալոդենի ճակատամարտով, որտեղ Չարլզի գլխավորած շոտլանդացի աշխարհազորայինները պարտություն կրեցին՝ այդպիսով վերջ դնելով Յակոբինյանների շարժմանը։ Յակոբինյաններն աջակցում էին Չարլզին, քանի որ հույս ունեին դրանով հասնել հռոմեական կաթոլիկության նկատմամբ առավել բարեհաճ վերաբերմունքի և որովհետև հավատում էին «թագավորների աստվածային իրավունքին»։ Ապստամբությունից հետո Չարլզի փախուստը Շոտլանդիայից, նրան հետագայում ներկայացրեց ռոմանտիկ-հերոսական լույսի ներքո[4]։ 1759 թվականին նա ներգրավվեց Բրիտանիան գրավելու ֆրանսիական ծրագրի մեջ, որը ճնշվեց բրիտանական նավատորմի տարած հաղթանակներից հետո[5]։
Չարլզ էդուարդ Ստյուարտ | |
---|---|
Ծնվել է՝ | դեկտեմբերի 31, 1720(1720-12-31)[1][2] |
Ծննդավայր | Palazzo Muti, Հռոմ, Պապական մարզ |
Մահացել է՝ | հունվարի 31, 1788(1788-01-31)[1][2] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Palazzo Muti, Հռոմ, Պապական մարզ |
Vatican Grotto | |
Երկիր | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Տոհմ | Ստյուարտներ |
գահի հավակնորդ և զորավար | |
Հայր | James Francis Edward Stuart, Prince of Wales?[3] |
Մայր | Maria Clementina Sobieska?[3] |
Երեխաներ | Charlotte Stuart, Duchess of Albany? |
Հավատք | կաթոլիկություն |
Պարգևներ | |
Ստորագրություն |