Չանքայա ամրոց
From Wikipedia, the free encyclopedia
Չանքայա պալատ (թուրքերեն՝ Çankaya Köşkü, Թուրքիայի վարչապետի նստավայրը Անկարայում[1], մինչ 2014 թվականը պալատը հանդիսացել է Թուրքիայի նախագահի նստավայրը[2]։ Ամրոցը գտնվում է Անկարայի Չանքայա շրջանում։ Հենց այստեղից էլ առաջացել է պալատի անվանումը։ Անվանումը փոխաբերաբար օգտագործվում է՝ մատնանշելու Թուրքիայի նախագահին։ Տարածքը, որտեղ գտնվում է պալատը[3] զբաղեցնում է 438 քառ․ կմ տարածք։ Ամրոցի տարածքում են գտնվում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տուն-թանգարանը, գլխավոր օգնականի աշխատասենյակը, վարդագույն և ապակե առանձնատները և նոր գրասենյակային մասնաշենքերը[3]։ Այստեղ կան նաև սպորտային մասնաշենքեր,փրկարար կենտրոն, ջերմոց, նախագահական գվարդիայի զորանոցները[3]։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Չանքայա ամրոցը հատկացվեց երկրի կառավարությանը և այն դարձավ կառավարության նստավայրը։ Նախագահ Էրդողանը տեղափոխվեց նորակառույց Նախագահական պալատ, որի տարածքը մոտ 300,000 քառ․ կմ է[4]։