Ուրվականների փառատոն
From Wikipedia, the free encyclopedia
Ուրվականների կամ քաղցած ուրվականների փառատոն (չինարեն՝ 中元节), դաոսիզմում հայտնի որպես Ճոնյուենի (Zhongyuan) փառատոն, իսկ բուդդիզմում՝ Յուլանփենի (Yulanpen) փառատոն, Արևելյան և Հարավարևելյան Ասիայի որոշ երկրներում նշվող ազգային փառատոն։ Ըստ չինական օրացույցի (լուսնային օրացույց)՝ քաղցած ուրվականների փառատոնը նշվում է յոթերորդ ամսվա 15-րդ գիշերը (Հարավային Չինաստանի որոշ մասերում 14-րդ գիշերը)[1][2]:4,6 [note 1]։
Ուրվականների փառատոն | |
---|---|
Տեսակ | տոն |
Ենթադաս | տոնախմբություն |
Ամսաթիվ | Չինական օրացույցի 7-րդ ամսվա 15-րդ օր և Չինական օրացույցի 7-րդ ամսվա 14-րդ օր |
Չինական մշակույթում յոթերորդ ամսվա 15-րդ օրը կոչվում է Ուրվականների օր կամ Փուտու (普渡, այս անվանումն ավելի տարածված է Թայվանում)[3], իսկ հուլիսն ընդհանուր առմամբ համարվում է Ուրվականների ամիս, երբ ուրվականներն ու հոգիները, ներառյալ մահացած նախնիներին, դուրս են գալիս ստորգետնյա թագավորությունից։ Տարբերվում է ինչպես Ցինմինի (Qingming) փառատոնից (կամ գերեզմանների մաքրման օրից, գարուն), այնպես էլ Կրկնակի իններորդ փառատոնից (Double Ninth Festival, աշուն), որոնց ժամանակ ողջերն են հարգանքի տուրք մատուցում իրենց հանգուցյալ նախնիներին, որովհետև ուրվականների փառատոնի ժամանակ, ենթադրվում է, որ մահացած մարդկանց հոգիներն այցելում են ողջերին[4]։
Տասնհինգերորդ օրը հանգուցյալների և ողջերի աշխարհները բացվում են իրար համար, և՛ դաոսականները, և՛ բուդդիստները ծեսեր են կատարում՝ թեթևացնելու և թողնելու հանգուցյալի տառապանքները։ Ուրվականների ամսվան բնորոշ է մահացածների պաշտամունքը, այսինքն՝ ժառանգների որդիական բարեպաշտությունը ավանդաբար տարածվում է նրանց նախնիների վրա նույնիսկ իրենց մահից հետո։ Ամսվա ընթացքում միջոցառումները բաղկացած են լինում ծիսական սննդի ընծաներ պատրաստելուց, խունկ վառելուց և ջոս (金纸) թղթի այրումից, հավաքում են որոշ նյութական իրեր, ինչպիսիք են հագուստը, ոսկին և այլ ապրանքներ՝ նախնիների հոգիներին այցելելու համար։ Ընտանիքում հանգուցյալներից յուրաքանչյուրի համար մշակված կերակուրներ (ավելի հաճախ՝ բուսական սնունդ) մատուցվում են դատարկ նստատեղերին, այնպես ասես այդ նստատեղերին հոգիներն են, սրանով ցույց է տրվում, որ Հանգուցյալներն այդ օրը կրկին ապրում են։ Նախնիների պաշտամունքով է տարբերվում Ցինմինի փառատոնը Ուրվականների փառատոնից, քանի որ վերջինս հարգանքի տուրք է բոլոր հանգուցյալներին, ներառյալ երիտասարդ սերունդներին, մինչդեռ առաջինը ներառում է միայն ավագ սերունդներին։ Տոնի ժամանակ կարող են լինել թղթե նավակներ և լապտերներ, որոնք բաց են թողնում ջրի վրա, այսպիսով հոգիներին, ուրվականներին օգնելով վերադառնալ հանգուցյալների աշխարհ[5]։