Ուշացած սեռական հասունացում
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Սեռական հասունացման ուշացում է համարվում, անձի սեռական հատկանիշների բացակայությունը կամ թերի զարգացումը սեռահասունացման սկզբում[1]։ Անձի մոտ բացակայում են սեռահասունության ֆիզիկական կամ հորմոնալ նշանները։ Միացյալ Նահանգներում աղջիկների սեռահասւնացումն համարվում է ուշացած, եթե կրծքագեղձերի զարգացումը բացակայում է 13 տարեկանում կամ, եթե մենստրուացիան (դաշտանային ցիկլ) բացակայում է 16 տարեկանում[1][2]։ Տղաների մոտ սեռահասունությունն համարվում է ուշացած, եթե բացակայում է ամորձիների մեծացումը 14 տարեկանում[2]։ Ուշացած սեռական հասունությամբ տառապում է դեռահասների մոտ 2%-ը[3][4]։
Ուշացած սեռահասունացում | |
---|---|
Բժշկական մասնագիտություն | ներզատաբանություն |
ՀՄԴ-9 | 259.0 |
ՀՄԴ-10 | E30.0 |
Delayed puberty Վիքիպահեստում |
Հիմնականում սեռական հասունությունը կարող է հետաձգվել մի քանի տարի և դեռևս համարվել նորմա, որպես սեռահաունացման կոնստիտուցիոնալ ուշացում[5]։ Սեռական հասունության ուշացում կարող է առաջանալ տարբեր պատճառներով, դրանցից են՝ թերսնուցումը, համակարգային հիվանդությունները, վերարտադրողական համակարգի խանգարումները (հիպոգոնադիզմ) կամ մարմնի պատասխանը սեռական հորմոններին[5]։
Սեռական հասունացման ուշացման դեպքում կատարում են շիճուկի ֆոլիկուլ խթանիչ հորմոնի (ՖԽՀ), լյուտեինացնող հորմոնի (ԼՀ), տեստոստերոն/էստրադիոլի չափում, ինչպես նաև ռենտգենաբանորեն ոսկրային տարիքի որոշում[4]։
Վերարտադրողական համակարգի խանգարման դեպքում, բուժումը սովորաբար ենթադրում է համապատասխան հորմոնների փոխարինում (տղաների համար տեստոստերոն/դիհիդրոտեստոստերոն[6], էստրադիոլ և պրոգեստերոն՝ աղջիկների համար)[7]։