Ունդեր դեն Լինդեն
From Wikipedia, the free encyclopedia
Ունդեր դեն Լինդեն (գերմ.՝ Unter den Linden), փողոց Գերմանիայում, որը համարվում է Բեռլինի կենտրոնական փողոցներից մեկը և գտնվում է Միտե թաղամասում[1]։ Այն գտնվում է Բրանդենբուրգյան դարպասի արևելյան կողմում, որտեղ նաև գտնվում են արվեստի ակադեմիայի նոր շենքը և հայտնի Hotel Adlon-ը[2]։ Այստեղից շուրջ մեկուկես կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Dorotheenstadt-ը, Friedrichswerder-ը և Ալեքսանդրապլատի հեռուստաաշտարակը[3]։ Փողոցը իր անունը ստացել է իր զարդարանքների շնորհիվ։ Փողոցի երկարությունը կազմում է 1 390 մետր, իսկ առավելագույն լայնությունը` 60 մետր[4]։ Փողոցի անունը՝ Ունդեր դեն Լինդենը թարգմանաբար նշանակում է Լորենիների տակ։