Ուղղանկյուն
From Wikipedia, the free encyclopedia
Էվկլիդեսյան երկրաչափությունում ուղղանկյունը քառանկյուն է, որն ունի չորս ուղիղ անկյուն։ Այն նաև կարող է սահմանվել որպես հավասարանկյուն քառանկյուն, քանի որ եթե քառանկյան չորս անկյունները հավասար են, ուրեմն դրանք ուղիղ են (360°/4 = 90°)։ Ուղանկյունը զուգահեռագիծ է, որն ունի ուղիղ անկյուն։ Այն ուղղանկյունը, որի բոլոր կողմերը հավասար են կոչվում է քառակուսի։ Երբմեն «երկարավուն» եզրը կիրառվում է ոչ քառակուսի ուղղանկյունների համար[1][2][3]։ ABCD գագաթներով ուղղանկյունը նշանակվում է ABCD-ով։
Խաչված ուղղանկյունը խաչված քառանկյուն է, որի երկու հանդիպակաց կողմերը խաչված են, հետևաբար միայն երկու կողմերն են զուգահեռ[4]։ Այն հակազուգահեռագծի մասնավոր դեպք է։ Խաչված ուղղանկյան անկյունները ուղիղ չեն և բոլոր հավասար չեն, չնայած հանդիպակաց անկյունները հավասար են։ Այլ եռանկյունաչափությունները, ինչպես օրինակ ոլորտային, էլիպտիկ և հիպերբոլիկ երկրաչափություններում նույնպես գոյություն ունեն այսպես կոչված ուղղանկյուններ, որոնց հանդիպակաց կողմերը և անկյունները հավասար են, բայց ուղիղ չեն։