Ուլրիխ Ցվինգլի
From Wikipedia, the free encyclopedia
Ուլրիխ Ցվինգլի (Հուլդրայխ) (հունվարի 1, 1484[1][2][3][…], Վիլդհաուս[4] - հոկտեմբերի 11, 1531[1][2][3][…], Կապել ամ Ալբիս[4]), շվեյցարացի եկեղեցական բարենորոգիչ և քաղաքական գործիչ, Ռեֆորմացիայի արմատական բյուրգերաբուրժական ուղղություններից մեկի՝ ցվինգլիականության ստեղծողը։
Ուլրիխ Ցվինգլի Ulrich Zwingli | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1484[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիլդհաուս[4] |
Մահացել է | հոկտեմբերի 11, 1531[1][2][3][…] (47 տարեկան) |
Մահվան վայր | Կապել ամ Ալբիս[4] |
Քաղաքացիություն | Հին Շվեյցարիայի Համադաշնություն |
Կրոն | Կալվինականություն |
Կրթություն | Վիեննայի համալսարան և Բազելի համալսարան |
Մասնագիտություն | աստվածաբան, թարգմանիչ, քահանա, բողոքական բարեփոխիչ, գրող և քարոզիչ |
Ամուսին | Աննա Ռեինհարտ |
Զբաղեցրած պաշտոններ | Antistes? |
Երեխաներ | Ռեգուլա Գվալթեր-Ցվինգլի, Վիլհելմ Ցվինգլի, Հուլդրիխ Ցվինգլի և Աննա Ցվինգլի |
Ստորագրություն | |
Ulrich Zwingli Վիքիպահեստում |
Գործել է Ցյուրիխում, որտեղ 1519 թվականին դարձել է կանոնիկոս։ Նրա բարենորոգչական գործունեությունը սերտորեն կապված է եղել Ցյուրիխում սրված սոցիալ–քաղաքական պայքարի հետ և արտահայտել է սաղմնավորվող կապիտալ արտադրահարաբերությունների հետ կապված բյուրգերության առաջավոր խավերի, համքարությունների և շրջակա գյուղացիության շահերը։ 1522 թվականին Ցվինգլին հարաբերությունները խզել է Հռոմի պապի հետ, հրապարակել իր «67 թեզիսները», որոնցում շարադրված են եղել եկեղեցու և քաղաքական կարգի բարենորոգման սկզբունքները։ 1523 թվականից Ցյուրիխում նրա ղեկավարությամբ փակվել են վանքերը, արգելվել է ինդուլգենցիաների վաճառքը, եկեղեցիներից հեռացվել են սրբապատկերները, մասունքները, բռնագրավվել է եկեղեցական գույքը և ծառայեցվել բարեգործական, կրթական և այլն նպատակների։ Ցվինգլիականությունը հաղթանակել է նաև Բեռնում, Բազելում, Շաֆֆհաուզենում, Գլարուսու և Սանկտ Գալլենում, որոնք Ցյուրիխի հետ միավորվել են ավետարանական կանտոնների միության մեջ։ Սակայն Ցվինգլին չի հենվել 1524 թվականին Ցյուրիխի կանտոնում սկսված գյուղացիական շարժման վրա, մանր զիջումներով և ճնշամիջոցներով հասել է դրա վերացմանը։ Ցվինգլի դեմ են դուրս եկել կաթոլիկության կողմնակիցները Շվեյցարիայի անտառային կանտոններից, որոնց հետ մարտերում ջախջախվել է Ցյուրիխի զորքը և Ցվինգլը զոհվել է։