Ուիլ Ֆերրել
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Ուիլլիամ «Ուիլ» Ֆերրել (անգլ.՝ John William "Will" Ferrell, հուլիսի 16, 1967(1967-07-16)[1][2][3][…] կամ հուլիսի 16, 1968(1968-07-16), Իրվայն, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կատակերգու, նմանակող, սցենարիստ և դերասան։
Ուիլ Ֆերրել անգլ.՝ Will Ferrell | |
---|---|
Ֆերրելը 2012 թ.-ին | |
Ծնվել է | հուլիսի 16, 1967 (56 տարեկան) |
Ծննդավայր | Իրվայն, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Կրթություն | University High School? և USC Annenberg School for Communication and Journalism |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | Կատակերգու, նմանակող, դերասան, սցենարիստ |
Ակտիվ շրջան | 1995–այժմ |
Ընտրանի | Anchorman: The Legend of Ron Burgundy?, Էլֆ և Step Brothers? |
Ամուսին(ներ) | Վիվեկա Պաուլին (2000-այժմ) |
Երեխա(ներ) | Magnus Ferrell?, Mattias Ferrell? և Axel Ferrell? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Writers Guild of America, East? և Frat Pack? |
Նախնական ճանաչման է արժանացել 90-ականներին ցուցադրվող «Saturday Night Live» հումարային հեռուստաշոուով։ Հանդիսատեսին առավել հայտնի է «Հին դպրոցը», «Էլֆ», «Հեռուստահաղորդավար։ Ռոն Բուրգանդիի լեգենդը», «Կերպարը», «Կիսապրոֆեսիոնալը», «Խորթ եղբայրները», «Մյուսները» և այլ ֆիլմերով։
Ֆերրելլը մտնում է հոլիվուդյան առաջատար կոմիկ դերասանների կազմի մեջ, որը պայմանականորեն կոչվում է «Frat Pack» և որի անդամները 90-ականներից սկսած միասին նկարահանվել են առավել հաջողված կատակերգական ֆիլմերում։ Խմբի մյուս անդամներն են Բեն Սթիլլերը, Ջեք Բլեքը, Վինս Վոնը, Սթիվ Կարելը, Օուեն և Լյուք Վիլսոնները։