Ուիլյամ Վեբ Էլլիս
From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Վեբ-Էլլիս (անգլ.՝ William Webb Ellis նոյեմբերի 24, 1806(1806-11-24)[1], Սոլֆորդ - փետրվարի 24, 1872(1872-02-24), Մենտոն), անգլիացի հոգևորական, ով հայտնի է որպես ռեգբի խաղի հիմնադիր։ 1823 թվականին, լինելով քոլեջի ուսանող, Ուիլյամ Վեբ-Էլլիսը ֆուտբոլ խաղալու ժամանակ խախտել է կանոնները՝ ձեռքերով խլելով գնդակը և վազելով դեպի հակառակորդի դարպասը[2]։ Այս իրադարձությունը պաշտոնապես համարվում է ռեգբի խաղի պատմության սկիզբը, իսկ ինքը՝ Էլլիսը՝ այս սպորտաձևի հիմնադիրը[3]։ Միևնույն ժամանակ մասնագետների մեծ մասը համակարծիք են, որ Ուիլյամ Վեբ Էլլիսի կողմից խաղի կանոնները խախտելով նոր մարզաձև սկզբնավորելու պատմությունը պարզապես լեգենդ է[4][5][6][7]։ Ուիլյամ Վեբ Էլլիսի անունով է կոչվում ռեգբիի ամենահեղինակավոր հաղթանշանը[3][8][9]՝ Վեբ Էլլիսի գավաթը, որը տրվում է ռեգբիի աշխարհի առաջնության հաղթողին։
Ուիլիամ Վեբ-Էլլիս William Webb Ellis | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1806(1806-11-24)[1] |
Ծննդավայր | Մեծ Բրիտանիա, Սալֆորդ, Լանկաշիր |
Մահացել է | փետրվարի 24, 1872(1872-02-24) (65 տարեկան) |
Մահվան վայր | Ֆրանսիա, Մենթոն |
Գերեզման | cimetière du Trabuquet |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիա |
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
Կրթություն | Բրեյսնոուզ քոլեջ և Ռագբի դպրոց |
Մասնագիտություն | ռեգբի յունիոն խաղացող, հոգևորական, գյուտարար և կրիկետ խաղացող |
William Webb Ellis Վիքիպահեստում |