Ուիլյամ Շարփ
From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Ֆորսայթ Շարփ (անգլ.՝ William Forsyth Sharpe, հունիսի 16, 1934(1934-06-16)[1][2], Բոստոն, ԱՄՆ և Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ֆինանսական էկոնոմիկայի տեսության վերաբերյալ աշխատությունների համար[4] (1990)։ Եղել է CAPM-ի՝ ակտիվների գնագոյացման մոդելի ստեղծողներից մեկը։ Հեղինակել է նաև այսպես կոչված՝ Շարփի գործակիցը՝ ներդրումային պորտֆելի (ակտիվների) արդյունավետության ցուցիչը։ Ծանրակշիռ ավանդ է ներդրել օպցիոնների գնահատման երկանդամ (բինոմիալ) մոդելի, ակտիվների բաշխումն օպտիմալացնելու նպատակով աստիճանավորման մեթոդի մշակման գործում։
Արագ փաստեր Ուիլյամ Շարփանգլ.՝ William Sharpe, Ծնվել է ...
Ուիլյամ Շարփ անգլ.՝ William Sharpe | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1934(1934-06-16)[1][2] (89 տարեկան) Բոստոն, ԱՄՆ կամ Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ուիլյամ Շարպ ընկերություն Ստենֆորդի համալսարան Կալիֆորնիայի համալսարան Վաշինգտոնի համալսարան (1961–1968) |
Անդամակցություն | Phi Beta Kappa |
Ալմա մատեր | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Riverside Polytechnic High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3] |
Գիտական ղեկավար | Արմեն Ալբերտ Ալչյան Գարի Մարկովից |
Եղել է գիտական ղեկավար | Հովարդ Սոսին |
Պարգևներ | Նոբելյան մրցանակ տնտեսագիտության բնագավառում (1990) |
William Forsyth Sharpe Վիքիպահեստում |
Փակել