Ուիլյամ Մաքգոնագոլ
From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Թոփազ Մաքգոնագոլ (անգլ.՝ William Topaz McGonagall, մարտ 1825[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և County Donegal, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 29, 1902(1902-09-29)[3], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), շոտլանդացի մանածագործ, ավելի հայտնի որպես սիրողական պոետ և դերասան։ Անգլիայում և Շոտլանդիայում հայտնի է որպես ծայրահեղ վատ գրող։ Հեղինակել է գրեթե 200 բանաստեղծություն, որոնցից ամենահայտնին «Տեյ գետի կամրջի փլուզումը» բանաստեղծությունն է, որը համարվում է բրիտանական գրականության վատագույն աշխատանքներից մեկը։ Նրա բանաստեղծությունները մինչև հիմա տարածված են անգլախոսների շրջանում, նորագույն ժամանակներում դրանք բազմիցս վերահրատարակվել են։
Ուիլյամ Մաքգոնագոլ William Topaz McGonagall | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ William McGonagall |
Ծնվել է | մարտ 1825[1][2][3][…] |
Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն կամ County Donegal, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 29, 1902(1902-09-29)[3] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Գրեյֆրայերս |
Մասնագիտություն | պոետ, դերասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Ստեղծագործական շրջան | 1877—1902 թվականներ |
Ժանրեր | կատարողական արվեստ |
Կայք | mcgonagall-online.org.uk |
William McGonagall Վիքիպահեստում |