Ուելսի արքայադուստր Շառլոտա
From Wikipedia, the free encyclopedia
Շառլոտա Ավգուստա Ուելսցի (անգլ.՝ Charlotte Augusta of Wales, հունվարի 7, 1796(1796-01-07)[1][2][3][…], Carlton House, Լոնդոն - նոյեմբերի 6, 1817(1817-11-06)[1][2][4], Կլարեմոն, Սըրրի), Ուելսի արքայազն Գեորգի (որն ավելի ուշ դարձել է Գեորգ IV-ը) և նրա կնոջ՝ Բրաունշվայգի արքայադուստր Կարոլինայի միակ զավակը։ Ամբողջ կյանքի ընթացքում արքայադուստրը գահաժառանգման գծով հորից հետո երկրորդ տեղում է եղել։
Ուելսի արքայադուստր Շառլոտա անգլ.՝ Charlotte Augusta of Wales | |
Կուսակցություն՝ | Վիգեր |
---|---|
Մասնագիտություն՝ | ազնվական |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
Ծննդյան օր | հունվարի 7, 1796(1796-01-07)[1][2][3][…] |
Ծննդավայր | Carlton House, Լոնդոն |
Վախճանի օր | նոյեմբերի 6, 1817(1817-11-06)[1][2][4] (21 տարեկան) |
Վախճանի վայր | Կլարեմոն, Սըրրի |
Թաղված | Սուրբ Գեորգի մատուռ |
Դինաստիա | Հանովերյան արքայատոհմ |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Ի ծնե անուն | անգլ.՝ Princess Charlotte Augusta of Wales և հուն․՝ Καρλόττα Αυγούστα |
Հայր | Գեորգ IV[5] |
Մայր | Բրաունշվայգի արքայադուստր Կարոլինա[5] |
Ամուսին | Լեոպոլդ I[5] |
Զավակներ | stillborn son von Sachsen-Coburg und Gotha?[1] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Շառլոտա Ավգուստայի ծնողները միմյանց չեն համակրել դեռ մինչև ամուսնությունը և դստեր ծննդից հետո գրեթե անմիջապես բաժանվել են։ Արքայադստեր խնամքը Ուելսի արքայազնը հանձնարարել է տնային դաստիարակչուհիներին և ծառաներին՝ սահմանափակելով դստեր շփումը մոր հետ, որը վերջիվերջո լքել է երկիրը։ Երբ Շառլոտան մեծացել է, հայրը հարկադրել է նրան ամուսնանալ Օրանի թագաժառանգ Վիլլեմի՝ Նիդերլանդների ապագա թագավոր Վիլլեմ II-ի հետ։ Սկզբում արքայադուստրն ընդունել է Վիլլեմին, սակայն շուտով հրաժարվել է նրա հետ ամուսնական դաշն կնքել։ Երկար ժամանակ հոր կամքին ընդդիմանալուց հետո, վերջինիս համաձայնությամբ ամուսնացել է Սաքս Կոբուրգ Զաալֆելդի արքայազն Լեոպոլդի՝ Բելգիայի ապագա թագավորի հետ։ Մեկուկես տարվա ամուսնական երջանիկ կյանքից հետո Շառլոտա Ավգուստան մահացել է մեռելածին որդու ծննդաբերության ժամանակ։
Շառլոտայի մահը մեծ վիշտ է դարձել բրիտանացիների համար, որոնք նրա մեջ տեսնում էին իրենց ապագա թագուհուն, որը զարմանալիորեն տարբերվելու էր ժողովրդականություն չվայելող հորից և անմիտ պապից։ Քանի որ Շառլոտան Գեորգ III-ի միակ օրինական թոռնուհին էր, արքայի չամուսնացած որդիների վրա ճնշում է գործադրվել կին փնտրելու հարցում։ Արդյունքում, Գեորգ III-ի չորրորդ որդին՝ Քենտի դուքս Էդուարդ Ավգուստը, դարձել է գահի հավանական ժառանգորդի՝ Վիկտորյա Ալեքսանդրինայի հայրը, որը ծնվել է Շառլոտա Ավգուստայի մահից տասնութ ամիս անց։