Ողնաշար
From Wikipedia, the free encyclopedia
Ողնաշար (լատին․՝ Columna vertebralis), մարմնի հենարանը և ամբողջ մարմնի առանցքը։ Այն միանում է կողերի, կոնքի և գանգի ոսկրերի հետ։ Պաշտպանում է իր մեջ գտնվող ողնուղեղը[1]։ Ողնաշարը կապում է մարմնի մասերը, կատարում է պաշտպանական ֆունկցիա ողնուղեղի ու հենարանային՝ գլխի, ձեռքերի և իրանի համար։ Ողնաշարի վերին հատվածը պահում է գլուխը։ Ողնաշարի երկարությունը կազմում է մարդու հասակի մոտ 40%-ը։