Շփում (ֆիզիկա)
From Wikipedia, the free encyclopedia
Շփում, հպվող մարմինների մեխանիկական ազդեցություն, որը տեղի է ունենում մարմինների հպվող մակերևույթների հարաբերական շարժման (արտաքին շփում) կամ հեղուկների, գազերի ու դեֆորմացվող մարմինների ներքին զուգահեռ շերտերի փոխադարձ տեղաշարժի ժամանակ (ներքին շփում կամ մածուցիկություն)։
Սովորաբար շփում ասելով ի նկատի են ունենում արտաքին շփումը։
Շփումը հիմնականում էլեկտրոնային բնույթ ունի, եթե նյութը գտնվում է նորմալ վիճակում։ Գերհաղորդիչ վիճակում, կրիտիկական ջերմաստիճանից հեռու պայմաններում, շփման հիմնական աղբյուր են հանդիսանում ֆոնոնները, իսկ շփման գործակիցը փոքրանում է մի քանի անգամ[1]։
Շփման գործընթացների ուսումնասիրությամբ զբաղվում է ֆիզիկայի բաժինը, որը կոչվում է շփումային փոխազդեցությունների մեխանիկա կամ տրիբոլոգիա (շփագիտություն)[2]։