Շվեյցարիայի դաշնային խորհուրդ
From Wikipedia, the free encyclopedia
Շվեյցարիայի դաշնային խորհուրդ (գերմ.՝ Schweizerischer Bundesrat, ֆր.՝ Conseil fédéral suisse, իտալ.՝ Consiglio federale svizzero, ռոմանշ.՝ Cussegl federal svizzer), Շվեյցարական Համադաշնության ազգային կառավարությունը։ Միաժամանակ համարվում է պետության հավաքական ղեկավարությունը։ Չնայած ամբողջ խորհուրդը պատասխանատու է Համադաշնության ղեկավարության համար, բայց յոթ խորհրդականներից յուրաքանչյուրը ղեկավարում է իր նախարարությունը՝ դաշնային դեպարտամենտը։ Ներկայումս Դաշնային խորհրդի անդամներ են համարվում (ժամանակագրական հաջորդականությամբ)՝
- Ալեն Բերսե (ՍԴԿ), Ներքին գործերի դաշնային դեպարտամենտ, 2023 թվականի հունվարի 1-ից հանդիսանում է գործող պաշտոնատար,
- Գի Պարմելեն (ՇԱԿ), Տնտեսական հարցերի, կրթության և հետազոտությունների դաշնային դեպարտամենտ,
- Ինյացիո Կասիս (ՍԴԿ։ Լիբերալներ), Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտ,
- Վիոլա Ամերդ (ՔԴԱԿ), Պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության և սպորտի դաշնային դեպարտամենտ, 2023 թվականի փոխնախագահ
- Կարին Կելեր-Զուտտեր (ՍԴԿ։ Լիբերալներ),Ֆինանսների դաշնային դեպարտամենտ,
- Ալբերտ Ռոստի (ՇԱԿ), շրջակա միջավայրի, տրանսպորտի, էներգետիկայի և կապի դաշնային դեպարտամենտ,
- Էլիզաբեթ Բոմ-Շնայդեր (ՍԴԿ), Արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտ։
Արագ փաստեր Շվեյցարիայի դաշնային խորհուրդ, Տեսակ ...
Շվեյցարիայի դաշնային խորհուրդ | |
---|---|
Տեսակ | պետության կոլեկտիվ ղեկավար և ֆեդերալ կառավարություն |
Երկիր | Շվեյցարիա |
Ստեղծման թվական | 1848 |
Շտաբակայան | Շվեյցարիայի դաշնային պալատ, Բեռն, Շվեյցարիա |
Կայք | www.admin.ch |
Փակել