Շյամ Բենեգալ
From Wikipedia, the free encyclopedia
Շյամ Բենեգալ (հինդի` श्याम बेनेगल, դեկտեմբերի 14, 1934(1934-12-14)[1][2][3], Trimulgherry, Հայդարաբադ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ, «զուգահեռ կինոյի» (Արտհաուս) ճանաչված վարպետ։ Շյամ Բենեգալի ռեժիսորական կարիերայի գագաթնակետը 1970-ական թվականներին էր։ Յոթ անգամ արժանացել է Ազգային կինոմրցանակի՝ հինդի լեզվով նկարահանված լավագույն ֆիլմի համար։ Արժանացել է հնդկական կինոյի բարձրագույն՝ Դադասահեբ Փհալկեի անվան պարգևին (2005 թ.) և ANR National Award (Ակինենի Նագեսվարա Ռաոի մրցանակ) մրցանակին՝ կյանքում ունեցած ձեռքբերումների համար (2012 թ.)։ Հնդկաստանի կառավարությունը Շյամ Բենեգալին պարգևատրել է Պադմա Շրի (1976 թ.) և Պադմա Բհուշան (1991 թ.) պարգևներով։
Արագ փաստեր Շյամ Բենեգալանգլ.՝ Shyam Benegalհինդի՝ श्याम बेनेगल, Ծնվել է ...
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1934(1934-12-14)[1][2][3] (89 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Trimulgherry, Հայդարաբադ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Կրթություն | Հիլլի հյուսիսարևելյան համալսարան, Օսմանիա համալսարան, Mahbub College High School? և Նիզամ վարժարան |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստան |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, քաղաքական գործիչ և ռեժիսոր |
Ոճ(եր) | արտհաուս |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0070867 |
Փակել