Շիմոն Պերես
From Wikipedia, the free encyclopedia
Շիմոն Պերես (listen (օգնություն • ինֆո), եբրայերեն՝ שמעון פרס, լեհ.՝ Szymon Perski , ի ծնե Սիմոն Պերսկի, օգոստոսի 1, 1923(1923-08-01)[1][2][3][…] կամ օգոստոսի 2, 1923(1923-08-02)[2][3], Վիշնևա, Valozhyn County, Նովոգրուդյան վոյեվոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - սեպտեմբերի 28, 2016(2016-09-28)[4][5][6][…], Ռամատ Գան, Թել Ավիվի մարզ, Իսրայել[7]), լեհական ծագմամբ իսրայելցի պետական գործիչ, Իսրայելի 9-րդ նախագահը՝ 2007-2014 թթ.։ 2013 թվականից մինչև իր պաշտոնաթողությունը աշխարհի պետությունների գործող ղեկավարներից ամենատարեցն էր։ Երկու անգամ եղել է Իսրայելի վարչապետ, երկու անգամ՝ վարչապետի պաշտոնակատար և իր ավելի քան 66 տարիների քաղաքական կարիերայի ընթացքում եղել է Իսրայելի 12 կաբինետների անդամ[18]։ Պերեսը 1959 թվականի նոյեմբերին ընտրվել է Քնեսեթում, և բացառությամբ 2006 թվականի երեք ամիսների ընդմիջումից, շարունակաբար ծառայել է մինչև 2007 թվականը, երբ նա դարձավ երկրի նախագահ։
Նա տարբեր դիվանագիտական և ռազմական պաշտոններ է զբաղեցրել 1948 թվականի Արաբա-Իսրայելյան անկախության պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Առաջին բարձրաստիճան պաշտոնը՝ Պաշտպանության գլխավոր տնօրենի տեղակալ (1952 թ.), Պաշտպանության գլխավոր տնօրեն (1953-1959 թթ.)[19]:
Իր կարիերայի ընթացքում Պերեսը հինգ քաղաքական կուսակցության ներկայացուցիչ է եղել Քնեսեթում, որոնցից երկուսի՝ Հավասարեցում և Աշխատանքային կուսակցությունների առաջնորդն էր։
1994 թվականին Պերեսը Յիդզակ Ռաբինի և Յասեր Արաֆաթի հետ միասին, որպես Իսրայելի արտգործնախարար, Խաղաղ բանակցություններին մասնակցելու և Օսլոյի համաձայնագիրը ձևավորելու համար արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի[19]։
2007 թվականին Կադիմա կուսակցության կողմից Պերեսը առաջադրվում է նախագահի թեկնածու և Քնեսեթի կողմից ընտրվում Իսրայելի նախագահ։ 2007 թվականի հուլիսի 15-ին Շիմոն Պերեսը ստանձնում է Իսրայելի նախագահի պաշտոնը յոթ տարի ժամանակով[20][21]։ Նա առաջին նախկին վարչապետն էր, որ Իսրայելի նախագահ ընտրվեց։ 2014 թվականին, իր թոշակի անցնելու պահին նա աշխարհում պետության ամենատարեց ղեկավարն էր։
2008 թվականին Պերեսը արժանացավ Սուրբ Միքայել և Սուրբ Գևորգ Մեծ Խաչի Ասպետի պատվավոր կոչմանը[22]։