Շեքսպիրյան Գլոբուս
From Wikipedia, the free encyclopedia
«Շեքսպիրյան Գլոբուս» (անգլ.՝ Shakespeare's Globe), «Գլոբուս» թատրոնի վերակառուցված շենք, Էլիզաբեթյան բեմահարթակ, որի համար Ուիլյամ Շեքսպիրը գրել է իր պիեսները[1], որը գտնվում է Լոնդոնի Բորո Սաութվորքում Թեմզա գետի հարավային մասում։ Գլխավոր թատրոնը կառուցվել է 1599 թվականին, ոչնչացվել է կրակից 1613 թվականին, վերակառուցվել 1614 թվականին, իսկ հետո քանդվել 1644 թվականին։ Ժամանակակից «Գլոբուս» թատրոնը ակադեմիական մոտեցում է ձեռք բերել 1599 և 1614 թվականներին եղած փաստերի հիման վրա։ Այն բավականին իրատեսական էր, չնայած ժամանակավոր անվտանգության պահանջներին, և համեմատած թատրոնի գլխավոր կառույցի, որը տեղավորում էր 3,000 հանդիսատես՝ նորը տեղավորում էր միայն 1,400-ը[2][3]։
Շեքսպիրյան Գլոբուս | |
---|---|
Տեսակ | թատրոն, reconstructed structure?, թատրոն բաց երկնքի տակ և տեսարժան վայր |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Գտնվելու վայրը | Սաութուրք |
Հիմնադրման ամսաթիվ | 1997 |
Ճարտարապետ | Պենտագրամ |
Կայք | shakespearesglobe.com |
Shakespeare's Globe Վիքիպահեստում |
«Շեքսպիրյան Գլոբուսը» հիմնադրվել է դերասան, ռեժիսոր Սեմ Ուանամեյքըրի կողմից, կառուցվել է գլխավոր թատրոնի տեղանքից մոտավորապես 230 մետր (750 ոտնաչափ) հեռավորության վրա և բացվել հանրության առջև 1997 թվականին՝ «Հենրի V»-ը պիեսի ներկայացմամբ։ Տեղանքը ներառում էր նաև Սեմ Ուանամեյքըրի բեմահարթակը՝ ներքին թատրոնը, որը բացվել է 2014 թվականին։ Այն ավելի փոքր և մոմերով լուսավորված սենյակ էր՝ կառուցված «Jacobean London»-ի բեմահարթակների կառուցվածքի հիման վրա։ «Sackler Studios»-ը ուսումնական և փորձարարական ստուդիա համալիր է, որը գտնվում է հիմնական տարածքի անմիջապես կողքը։
Միշել Թերրին ներկայիս գեղարվեստական ղեկավարն է։ Նա հիմնադիր գեղարվեստական ղեկավար՝ Մարկ Ռայլենսից հետո, կազմակերպության համար պատասխանատու երկրորդ դերասան-ղեկավարն է։