Շերիլ Քոուլ
From Wikipedia, the free encyclopedia
Շերիլ Էնն Քոուլ (անգլ.՝ Cheryl Ann Cole), ամուսնությունից հետո՝ Ֆերնանդես Վերսինի[3] (անգլ.՝ Fernandez-Versini), ծնված Տվիդի (անգլ.՝ Tweedy, հունիսի 30, 1983(1983-06-30)[1][2], Նյուքասլ ափոն Թայն, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի երգչուհի, երգերի հեղինակ, պարուհի, դերասանուհի, մոդել, բարերար։ Մեծ Բրիտանիայի առաջին երգչուհին առաջին համարի հինգ մենակատարային սինգլներով (2014 թվական)։
Շերիլ Քոուլ | |
---|---|
Շերիլ Քոուլը Կաննի կինոփառատոնում, 2014 թվական | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Cheryl Cole |
Ի ծնե անուն | Շերիլ էնն Քոուլ Cheryl Ann Cole |
Ծնվել է | հունիսի 30, 1983(1983-06-30)[1][2] (40 տարեկան) Նյուքասլ-ափոն-Թայն, Թայն և Ուիր |
Երկիր | Անգլիա |
Ժանրեր | փոփ, R&B |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի, մոդել |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Polydor Records (2002 - այժմ) Fascination Records (2006 - այժմ) will.i.am music group (2010 - այժմ.) |
Կրթություն | Արքայական բալետի դպրոց |
Անդամակցություն | Girls Aloud? |
Կապված | Will.i.am, Wretch 32, Tinie Tempah, Travie McCoy, August Rigo |
Ամուսին | Էշլի Քոուլ |
Կայք | cherylcoleofficial.com |
Cheryl (singer) Վիքիպահեստում |
«Girls Aloud»-ի հետ միասին Քոուլը թողարկում է քսանմեկ սինգլ (նրանք բոլորը մտնում են «UK Singles Chart»-ի առաջին տասնյակը, չորս սինգլներ զբաղեցնում են առաջին հորիզոնականը), հինգ ստուդիական ալբոմներ, լավագույն հիթերի մեկ հավաքածու և ռեմիքսների երկու ալբոմ (երկու ալբոմներ զբաղեցնում են առաջին տեղը «UK Albums Chart»-ում), ինչպես նաև հինգ անգամ նոմինացվում է «Brit Awards»-ում, հաղթելով «Լավագույն սինգլ» անվանակարգում, «The Promise» երգով[5]։
«3 Words» առաջին մենակատարային ալբոմը (2009 թվական) դառնում է եռակի «պլատինե», իսկ «Fight for This Love» սինգլը զբաղեցնում է առաջին տեղերը Մեծ Բրիտանիայի երկրներում, Իռլանդիայում, Դանիայում, Նորվեգիայում, Հունգարիայում։ «Parachute» սինգլն առաջատար հորիզոնականներ է զբաղեցնում ռուսական հիթ-շքերթներում։ «Messy Little Raindrops» (2010 թվական) ալբոմը դառնում է «պլատինե»։ «Promise This» ալբոմից սինգլը մեկնարկում է բրիտանական հիթ-շքերթի առաջին դիրքից։ «A Million Lights» (2012 թվական) երրորդ ստուդիական ալբոմը Բրիտանիայում արժանանում է «ոսկե» կարգավիճակի։ «Call My Name» սինգլը երկրորդ ամենաարագ վաճառված սինգլը Բրիտանիայում 2012 թվականին և նույնպես մեկնարկում է բրիտանական հիթ-շքերթի առաջին տեղից։ «Only Human» (2014 թվական) չորրորդ ստուդիական ալբոմը արժանանում է «արծաթե» սերտիֆիկատի և անվանվում է «ամենակապակցված ալբոմը երգչուհու ամբողջ կարիերայի ընթացքում»։ «Crazy Stupid Love» ստեղծագործությունը (2014 թվական) դառնում է չորրորդ սինգլը Քոուլի կարիերայում, որը գլխավորում է բրիտանական հիթ-շքերթը։ «I Dont Care»-ը (2014 թվական) դառնում է հինգերորդ սինգլը երգչուհու կարիերայում, որը բարձրանում է բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականը, երգչուհուն դարձնելով Մեծ Բրիտանիայի առաջին երգչուհին «համար մեկ» հինգ սինգլներով[6]։
Շերիլը նաև ճանաչվում է «ոճի սրբապատկեր»[7][8][9], հայտնվելով բրիտանական «Vogue», «Elle» և «Harper’s Bazaar» ամսագրերի կազմերին։