Շարունակական թորում
From Wikipedia, the free encyclopedia
Շարունակական թորում, թորման ձև, շարունակական տարանջատում է, որի ժամանակ խառնուրդը շարունակաբար (առանց ընդհատումների) ավելացվում է գործընթացի մեջ, իսկ առանձնացված ֆրակցիաները շարունակաբար հեռացվում են որպես ելքային հոսքեր։ Թորումը հեղուկ սնուցման խառնուրդի տարանջատումն կամ մասնակի բաժանումն է բաղադրիչների կամ ֆրակցիաների՝ ընտրովի եռման (կամ գոլորշիացման) և խտացման միջոցով։ Գործընթացը արտադրում է առնվազն երկու ելքային ֆրակցիա։ Այս ֆրակցիաները ներառում են առնվազն մեկ ցնդող թորած մասնաբաժին, որը եռացել և առանձին-առանձին հավաքվել է խտացրած գոլորշիների տեսքով որխես հեղուկ, և գործնականում միշտ ներքևի (կամ մնացորդային) մասնաբաժինը, որն ամենաքիչ ցնդող մնացորդն է, որը առանձին չի հավաքվել որպես խտացրած գոլորշի։
Շարունակական թորման այլընտրանքը խմբաքանակային թորումն է, որտեղ խառնուրդը թորման սկզբում ավելացվում է միավորին, թորման ընթացքում թորման ֆրակցիաները հաջորդաբար (մեկը մյուսի հետևից) դուրս են բերվում, իսկ ներքևի մասի մնացած մասը հանվում է թորման վերջում։ Քանի որ թորման ֆրակցիաներից յուրաքանչյուրը դուրս է բերվում տարբեր ժամանակներում, թորման միայն մեկ ելքի կետ (տեղամաս) է անհրաժեշտ խմբաքանակի թորման համար, և թորիչը պարզապես կարող է փոխարկվել այլ ընդունիչի՝ ֆրակցիաների հավաքման տարայի։ Խմբաքանակային թորումը հաճախ օգտագործվում է, երբ թորում են ավելի փոքր քանակությամբ խառնուրդներ։ Շարունակական թորման ժամանակ ֆրակցիոն հոսքերից յուրաքանչյուրը միաժամանակ ընդունվում է շահագործման ողջ ընթացքում, հետևաբար, յուրաքանչյուր ֆրակցիայի համար անհրաժեշտ է առանձին ելքի կետ։ Գործնականում, երբ կան թորման մի քանի ֆրակցիաներ, թորման ելքի կետերը գտնվում են ֆրակցիոն սյան վրա տարբեր բարձրություններում։ Ներքևի հատվածը կարող է վերցվել թորման սյան կամ միավորի ներքևից, բայց հաճախ վերցվում է սյան ներքևի մասի հետ կապված կաթսայից։
Յուրաքանչյուր ֆրակցիա կարող է պարունակել մեկ կամ մի քանի բաղադրիչ (քիմիական միացությունների տեսակներ)։ Հում նավթի կամ նմանատիպ հումքի թորման ժամանակ յուրաքանչյուր ֆրակցիան պարունակում է նմանատիպ գոլորշիացման աստիճան և այլ հատկություններ ունցեղ բազմաթիվ բաղադրիչներ։ Չնայած հնարավոր է իրականացնել փոքրածավալ կամ լաբորատոր շարունակական թորում, ամենից հաճախ շարունակական թորումն օգտագործվում է լայնածավալ արդյունաբերական գործընթացում։