Շառլ Խիզախ
From Wikipedia, the free encyclopedia
Շառլ Խիզախ (ֆր.՝ Charles le Téméraire, նոյեմբերի 10, 1433[1], Դիժոն[2] - հունվարի 5, 1477[1], Նանսի, Լոթարինգիա[1]), Բուրգունդիայի վերջին դուքսը Վալուաների արքայատոհմից, դուքս Ֆիլիպ Բարիի որդին։ Երազում էր հասնել թագավորի աստիճանի և շատ մոտ էր այդ նպատակի իրագործմանը։ Նրա մահը Նանսիի ճակատամարտում շրջադարձային եղավ Եվրոպայի պատմության մեջ։ Համարվում է միջնադարյան ասպետի չափանիշ և «ավատատիրության վերջին հենարանը», ով դիմակայել է Լուի XI-ի կողմից կենտրոնացված պետության ստեղծմանը Ֆրանսիայում։ Շառլի մահից հետո նրա ընդարձակ տիրույթները բաժանվեցին Ֆրանսիայի և Հաբսբուրգների միջև (նրա ժառանգ Մարիա Բուրգունդացու ամուսնության միջոցով)։ Կողմերից ոչ մեկին չբավարարեցին արդյունքները, ինչն էլ հանգեցրեց ֆրանսիական թագավորների և Հաբսբուրգների դիմակայությանը, որը շարունակվեց մի քանի դար՝ մինչև XVIII դարի կեսերը։
Շառլ Խիզախ | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | նոյեմբերի 10, 1433[1] |
Ծննդավայր | Դիժոն[2] |
Վախճանի օր | հունվարի 5, 1477[1] (43 տարեկան) |
Վախճանի վայր | Նանսի, Լոթարինգիա[1] |
Թաղված | Բրյուգեի Աստվածամոր եկեղեցի |
Դինաստիա | Վալուաներ |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն |
Հայր | Ֆիլիպ Բարի[3] |
Մայր | Իզաբելլա Պորտուգալացի[3] |
Ամուսին | Քեթրին Վալուացին, Քարոլայի կոմսուհի[3], Իզաբելլա դե Բուրբոն[3] և Մարգարեթ Յորքցի[3] |
Զավակներ | Մարիա Բուրգունդացի[3] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |