Շառլ Լուի Մոնտեսքյո
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Շառլ Լուի դը Սեկոնդա, բարոն լա Բրեդ և դը Մոնտեսքյո (ֆր.՝ Charles-Louis de Seconda, Baron de La Brède et de Montesquieu, հունվարի 18, 1689(1689-01-18)[1][2][3], Château de la Brède, Ֆրանսիայի թագավորություն[3] - փետրվարի 10, 1755(1755-02-10)[1][3][4], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[3]), ֆրանսիացի գրող, իրավագետ և փիլիսոփա, «Պարսկական նամակներ» վեպի, «Հանրագիտարանի» մի շարք հոդվածների հեղինակ։
Շառլ Լուի Մոնտեսքյո ֆր.՝ Montesquieu | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1689(1689-01-18)[1][2][3] Château de la Brède, Ֆրանսիայի թագավորություն[3] |
Մահացել է | փետրվարի 10, 1755(1755-02-10)[1][3][4] (66 տարեկան) Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[3] |
Գերեզման | Սեն Սյուլպիս |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, վիպասան, սոցիոլոգ, փաստաբան, դատավոր, հանրագիտական, պատմաբան, քաղաքական գործիչ և իրավաբան |
Պաշտոն(ներ) | դատավոր և Vice Chair of the French Academy? |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[5], Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լոնդոնի թագավորական ընկերություն և Ստանիսլավի ակադեմիա |
Ալմա մատեր | College of Juilly? և Սենտ-Լուիսի լիցեյ |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[6][7] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Jeanne de Lartigue? |
Երեխա(ներ) | Jean-Baptiste de Secondat? |
Ստորագրություն | |
Montesquieu Վիքիպահեստում |
Մոնտեսքյոն համարվում է ֆրանսիական լուսավորության կարկառուն ներկայացուցիչ, իրավաբան է և քաղաքական մտածող։ Սերում է արիստոկրատական ընտանքից և հետևաբար ստացել է փայլուն կրթություն։ 1714 թվականին նա դառնում է Բորդոյի պառլամենտի անդամ, երկու տարի անց՝ 1716 թվականին՝ նախագահ։ Նա ունի բազմաթիվ աշխատանքներ, որոնցից ամենանշանավորներն են «Պարսկական նամակներ» (1721), «Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին» (1734), և 20 տարվա աշխատանք՝ «Օրենքների ոգու մասին» (1748) գրքերը։ «Պարսկական նամակներ»-ում նա խստորեն քննադատում է ֆեոդալական կարգերը, տիրող անարդարությունները, որը բնականաբար դարձավ խոշոր իրադարձություն ֆրանսիական հասարակական-քաղաքական կյանքում[8][9]։