Շանհայի աշտարակ
From Wikipedia, the free encyclopedia
Շանհայի աշտարակ[1], գտնվում է Չինաստանի Շանհայ քաղաքի Պուդուն շրջանում։ Շինության բարձրությունը կազմում է 632 մետր, ընդհանուր մակերեսը 380 հազար մ²[2][3][4]։ Երկնաքերի կողքին կանգնած են Շանհայի համաշխարհային ֆինանսական կենտրոնը և Ցզին Մաո աշտարակը։
Արագ փաստեր Բարձրություն, Տեխնիկական պարամետրներ ...
Շանհայի աշտարակ | |
Տեղագրություն | Շանհայ, |
Կառուցման ժամանակ | 2008—2015 |
Բարձրություն | |
---|---|
Ծայրաձող | 632 մետր |
Տանիք | 569 մ |
Տեխնիկական պարամետրներ | |
Ճարտարապետ | Gensler |
Տեղեկություններ SkyscraperPage կայքում | |
Վիքիպահեստում |
Փակել
2013 թվականի օգոստոսի 3-ը շենքը կառուցվել է մինչև տանիք[5]։ 2014 թվականին արդեն ավարտվել էին շենքի արտաքին աշխատանքները և ներքին հարդարումը[6]։
2015 թվականին շինարարության ավարտից հետո այն դարձել է Շանհայի ամենաբարձր շենքը, իր բարձրությամբ առաջինը Չինաստանում և երրորդն ամբողջ աշխարհում Դուբայի[7]՝ Բուրջ Խալիֆայից (828 մ) և Տոկիոյի երկնային ծառից (634 մ) հետո։