Նստվածքային ապար
From Wikipedia, the free encyclopedia
Մթնոլորտի և ջրի հետ շփվող ապարները, անգամ կարծր լավան և գրանիտը, աստիճանաբար հողմահարվում են։ Ջուրը թափանցում է հանքաքարի հատիկների արանքներն ու քիմիական ռեակցիայի մեջ մտնելով ապարի հետ՝ քայքայում այն։ Հողմահարված ապարի մասնիկները քշվում են անձրևաջրով կամ քամիներով և ընկնում այլ վայրեր։ Նոր տեղում ձևավորվում են նստվածքների շերտեր, որոնց վրա կարող են ավելանալ նորերը։ Դրանց մեջ կարող են պարունակվել նաև օրգանական նյութեր՝ բույսերի և մեռած կենդանիների մնացորդներ։ Ի վերջո, նստվածքները կարծրանում և խտանում են։ Ստորգետնյա ջուրը ներծծվում է նստվածքի մեջ և ձևավորում հանքաքարեր, որոնք նստվածքի մասնիկները սոսնձում են իրար։ Այդպես նստվածքը քարանում է (դառնում է ապար)։ Այժմյան նստվածքների կազմավորումը հասկանալով՝ հնարավոր է վերականգնել անցած ժամանակների միջավայրի հնամիջավայրի պատկերը և ստեղծել հնաշխարհագրական քարտեզներ, որոնք պատկերում են միլիոնավոր տարիներ առաջ գոյություն ունեցած ցամաքային զանգվածների աշխարհագրությունը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |