Նոքսվիլ
From Wikipedia, the free encyclopedia
Նոքսվիլ (անգլ.՝ Knoxville), քաղաք ամերիկյան Թենեսի նահանգում. Նոքս շրջանի վարչական կենտրոնը[2]։ Արևելյան Թենեսիում խոշորագույն և ամբողջ նահանգում մեծությամբ երրորդ բնակավայրն է (հաջորդում է Նեշվիլին ու Մեմֆիսին)[3]. 2019 թվականի հուլիսի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 187.603[4]: Նույնանուն մետրոպոլիսային տարածքի գլխավոր բնակավայրն է, տարածք, որի բնակիչների թիվը 2015 թվականին կազմում էր 868.546[5]:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Նոքսվիլ | |||
անգլ.՝ Knoxville | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Հիմնադրված է | 1786 թ. | ||
Առաջին հիշատակում | 1786 | ||
Մակերես | 269,798769 կմ², 269,793619 կմ² | ||
ԲԾՄ | 270±1 մետր | ||
Բնակչություն | ▲190 740 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Հեռախոսային կոդ | 865 | ||
Փոստային դասիչ | 37902 | ||
Պաշտոնական կայք | knoxvilletn.gov(անգլ.) | ||
| |||
Նոքսվիլը հիմնադրվել է 1786 թվականին, անվանակոչվել Ջորջ Վաշինգտոնի կառավարության կազմում որպես ռազմական նախարար պաշտոնավարած Հենրի Նոքսի պատվին, եղել է Թենեսի նահանգի առաջին մայրաքաղաքը և այդ կարգավիճակը պահպանել մինչև 1815 թվականը (1797 թվականից)։ 1855 թվականին երկաթուղին հասել է Նոքսվիլ՝ նպաստելով բնակավայրի բուռն թափով զարգացմանը։ Քաղաքացիական պատերազմի տարիներին թեժ մարտերի վայր է դարձել, ձեռքից ձեռք անցել։ Պատերազմից հետո վերազարթոնք է ապրել, վերածվել արդյունաբերական ու առևտրային կենտրոնի։ 1982 թվականին այստեղ անցկացված համաշխարհային տոնավաճառը նոր զարկ է տվել քաղաքի տնտեսական զարգացմանն ու կառուցապատման աճին[6]։ Նոքսվիլում են գտնվում Pilot Flying J խոշոր ընկերության գլխավոր գրասենյակն ու արտադրական ձեռնարկությունը։ Բացի այդ, այս քաղաքում են Թենեսիի համալսարանի գլխավոր մասնաշենքն ու ուսանողական ավանը, Թենեսիի հովտի վարչական մարմինները, նահանգային գլխավոր դատարանը, համազգային ու տարածաշրջանային նշանակության մի ամբողջ շարք հիմնարկ-ձեռնարկություններ։ Նոքսվիլը համարվում է նաև ապալաչյան մշակույթի պահպանության ու զարգացման կենտրոններից մեկը, ինչպես նաև՝ Great Smoky Mountains ազգային պարկի դարպասներից մեկը[7][8]։