Նուր Թրյոնդելագ
From Wikipedia, the free encyclopedia
Նուր Թրյոնդելագ (նորվ.՝ Nord-Trøndelag fylke՝ նուր Թրյոնդելագ ֆյուլքե), առաջին աստիճանի վարչաքաղաքական միավոր Նորվեգիայում, որն ունի կոմսության (ֆյուլքե) կարգավիճակ։ Տեղակայված է Կենտրոնական Նորվեգիայում։
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Մասն է | Trøndelag? | ||||
Կարգավիճակ | կոմսություն | ||||
Մտնում է | Կենտրոնական Նորվեգիա | ||||
Ներառում է | 23 շրջան | ||||
Վարչկենտրոն | Ստրեյնքհեր | ||||
Խոշորագույն քաղաք | Ստյորդալ | ||||
Խորհրդի նախագահ | Ինգե Ռայան | ||||
շրջանային ղեկավար | Գունար Վիկեն | ||||
Հիմնական լեզու | Նորվեգերեն | ||||
Բնակչություն (2014) | 135 142[1] (2,8 %, 16 տեղ) | ||||
Խտություն | 6,9 | ||||
Տարածք | 22 412 (6,83 %, 6 տեղ) | ||||
Հիմնադրված է | 1919 թ. | ||||
Սահմանակցում է | Սյոր Տրյոնդելագ, Նուռլան և Եմտլանդ լեն | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | NO-17 | ||||
ntfk.no | |||||
Վարչական կենտրոնը Ստրեյնքհեր քաղաքն է։ Ստյորդալ, Լևանգեր, Նամսոս և Վերդալ քաղաքները կոմսության խոշորագույն արդյունաբերական կենտրոններն են, որոնք ունեն 12000-21000 բնակիչ։ Քաղաքային արդյունաբերությունը հիմնականում կենտրոնացած է սպասարկման ոլորտի ծառայությունների, թեթև և սննդի, անտառային արդյունաբերության ու էլեկտրաէներգիայի արտադրության վրա։ Այստեղ Նորվեգիայի ՀՆԱ-ի՝ մեկ մարդուն հասնող ամենաքիչ չափաբաժինն է երկրում։
Տարածքը 22 412 կմ² է, ըստ մեծության այն երկրի վեցերորդ կոմսությունն է։ Ներառում է 23 շրջան։ Առավել խիտ բնակեցված հատվածը Թրոնհեյմս ֆյորդի երկայնքով ձգվող Ինհերեդի շրջանն է, որտեղ բնակչությունը զբաղվում է երկրագործությամբ։ Դրանից հարավ ընկած է Ստյորդալենի շրջանը, իսկ հյուսիս՝ տարածքով ամենախոշորը՝ Նամդալենը։ Վերջինս ձգվում է Նորվեգական ծովի ափերից մինչև Սկանդինավյան լեռներ՝ սահմանակցելով Շվեդիայի հետ։ Նուր Թրյոնդելագը հարավից սահմանակցում է Սյուր Թրյոնդելագին, հյուսիսից՝ Նուրլանին։ Կոմսության արևելյան հատվածը զբաղեցնում են մի քանի ընդարձակ հովիտներ և անբնակ տարածքներ, որտեղ գտնվում են ազգային չորս պարկեր։ Նուր Թրյոնդելագի տարածքում գտնվում են մի քանի խոշոր լճեր՝ Սնոսավատնետը, Նամսենը, Վերդալսելվան, Ստյորդալսելվան։
Բնակչությունը 2016 թվականի դրությամբ կազմել է 135 142 մարդ, միջին խտությունը՝ 6,9 մարդ/կմ²։ Կոմսությունը բնակեցվել է վաղ ժամանակներից, իսկ միջնադարում եղել է կարևոր կենտրոն՝ վիկինգների շրջանում։ 1804 թվականի վարչական բաժանմամբ ստեղծվել է այս կոմսությունը, որը մինչև 1919 թվականը կրում էր Նորդր Թրոդենհեյմս անունը։