Նոր ուժ (Իսպանիա)
From Wikipedia, the free encyclopedia
«Նոր ուժ» (իսպ.՝ Fuerza Nueva), իսպանական աջ ծայրահեղական քաղաքական կուսակցություն։ Ստեղծվել է ֆրանկսիտական գաղափարախոս Պինյար Բլասի կողմից, «որպեսզի պաշտպանի այն, ինչ ավանդել է կաուդիլյոն»։ Կուսակցությունը հիմնված է ֆրանկիստական գաղափարական համակարգի՝ «Fuerza Nueva» հրատարակչության և համանուն պարբերականի վրա։ Պայքարել է ֆրանկիստական վարչակարգի վերակառուցման համար, կանգնած է եղել նեոֆաշիստական դիրքերում։ Կուսակցության ակտիվիստները մասնակցել են ոստիկանական բռնության դրսևորումներին։ Լուծարվել է 1982 թվականի ընտրություններում պարտություն կրելուց հետո։
Արագ փաստեր Նոր ուժ իսպ.՝ Fuerza Nueva, Տեսակ ...
Նոր ուժ իսպ.՝ Fuerza Nueva | |
---|---|
Տեսակ | Իսպանիայի քաղաքական կուսակցություն |
Երկիր | Իսպանիա |
Առաջնորդ | Բլաս Պինյար |
Կարգախոս | Dios, Patria y Justicia (Աստված, Հայրենիք և արդարություն) |
Հիմնադիր | Բլաս Պինյար |
Հիմնադրված | 1966/1977 |
Լուծարված | 1982 |
Գաղափարախոսություն | Ֆրանկիզմ, նեոֆաշիզմ |
Քաղաքական հայացք | ծայրահեղ աջեր |
Շտաբ | Իսպանական թղթային ընկերության շենք (Մադրիդ) |
Իսպանիայի խորհրդարան | 1 պատգամավոր (1979-1982) |
Հաջորդ | National Front? |
Փակել