Նորվեգիայի գյուղատնտեսության և պարենի նախարարների ցանկ
From Wikipedia, the free encyclopedia
Նորվեգիայի գյուղատնտեսության և պարենի նախարարը (նորվ.՝ Landbruks- og matministeren) հանդիսանում է Նորվեգիայի կառավարության Գյուղատնտեսության և պարենի նախարարության ղեկավարը։ 2013 թվականի հոկտեմբերի 16-ից այս պաշտոնը զբաղեցնում է Նորվեգիայի զարգացման կուսակցության ներկայացուցիչ Սիլվա Լիսթհուգը[1]։ Նախարարությունը զբաղվում է գյուղատնտեսության, անտառաբուծության և սննդամթերքի հետ կապված խնդիրներով։ Նախարարությունը բաժանված է տարբեր ստորաբաժանումների, որոնցից են Նորվեգիայի գյուղատնտեսական վարչությունը, Նորվեգիայի սննդի անվտանգության վարչությունը, Նորվեգիայի անտառտնտեսության վարչույթունը[2]։ Նախարարությունը ստեղծվել է 1900 թվականի մարտի 31-ին, իսկ առաջին նախարար նշանակվել է նախկինում Նորվեգիայի այլ նախարարական պաշտոններ զբաղեցրած Օլե Անտոն Քվամը։ Սկզբնական շրջանում նախարարությունը ուներ 8 կուսակցություններ ներկայացնող 50 աշխատակից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1940-1945 թվականներին նախարարությունը տարհանվել է երկրից և տեղափոխվել Լոնդոն[3]։
Մինչ 2004 թվականը նախարարի պաշտոնը կոչվում էր Գյուղատնտեսության նախարար։ Պաշտոնը ամենաերկար ժամանակահատվածով՝ 10 տարի, զբաղեցրել է Հանս Ուսթգարդը վարչապետ Յուհան Նուգարդսվոլդի կառավարությունում։ Վերջինս եղել է նաև ամենակարճ ժամանակահատվածով Գյուղատնտեսության նախարարի պաշտոն զբաղեցնողը՝ ընդամենը 16 օր։ Հակոն Ֆաիվը նախարարի պաշտոնը զբաղեցրել է 4 անգամ[3]։
Ստորև ներկայացվում է Նորվեգիայի գյուղատնտեսության և պարենի նախարարների ցանկը, կուսակցական, պաշտոնի զբաղեցրած ժամանակահատվածը
Կենտրոնամետ կուսակցություն
Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն
Պահպանողական կուսակցություն
Լեյբորիստական կուսակցություն
Ձախ ազատական կուսակցություն
Ազատական կուսակցություն
Չափավոր ազատական կուսակցություն
Ազգային միասնություն կուսակցություն
Զարգացման կուսակցություն
Անկուսակցական