Նորվեգական կայսրություն
From Wikipedia, the free encyclopedia
Նորվեգական կայսրություն (հին նորվեգերեն՝ Norégveldi` նորեգվելդի), միջնադարյան պետություն Սկանդինավյան թերակղզում և Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային կղզեխմբերում 872-1397 թվականներին։ Հիմնադրել է նորվեգների առաջորդ (կոնունգ) Հարալդ Գեղեցկածամը 872 թվականին։ Երկիրը կառավարել են բազմաթիվ արքայատոհմեր[1]։ Տարածքը կազմել է առավելագույնը 2,322,755 կմ2՝ Հաաքոն IV արքայի օրոք (1204-1263 թթ.)։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | ||||
Մակերես | 2,322,755 կմ2 | |||
Լեզու | Հին նորվեգերեն | |||
Կրոն |
| |||
Արժույթ | Նորվեգական պեննիգ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պետության գլուխ | Թագավոր | |||
Պատմություն | ||||
- Քրիստոնեության ընդունում | 995-1000 | |||
- Ամերիկայի հայտնագործում (Լեյֆ Էրիքսոն) | 999-1000 | |||
- Օրկնեյան և Հեբրիդյան կղզիների նվաճում | 1098-1099 | |||
- Նորվեգական խաչակրաց արշավանք | 1107-1110 | |||
- Քաղաքացիական պատերազմներ | 1130-1240 |
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Նիզառոսը (այժմ՝ Տրոնհեյմ)։ Կարճ ժամանակով՝ առանձին թագավորների իշխանության տարիներին, մայրաքաղաք են եղել Բորգը, Կոնունգահելլան և Բիորգվինը։ 1314 թվականից Հաաքոն V-ը մայրաքաղաքը տեղափոխում է նորվեգական մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոն Օսլո, որը Նորվեգիայի մայրաքաղաքն է մինչ այժմ։ Հզորության շրջանում, երբ երկրում զարգացել էր ծովագնացությունը, ներառել է բազմաթիվ հարևան և հեռավոր կղզիներ՝ Ատլանտյան օվկիանոսի տարածքում՝ հասնելով մինչև Գրենլանդիա և Հյուսիսային Ամերիկա։ Այդ ժամանակ կայսրությունն ներառում էր Իսլանդիան, Շետլանդյան, Օրկնեյան, Հեբրիդյան և շատ այլ կղզեխմբեր՝ տարածվելով Հյուսիսային սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսների սահմանամերձ հատվածում։
12-րդ դարում Նորվեգիայում սկսում են քաղաքացիական պատերազմներ, որոնք տևում են ավելի քան մեկ դար (1130-1240 թթ.): Նրա տարածքում առաջանում են բազմաթիվ իշխանություններ, որոնք հակված էին ղեկավարել երկիրը։ 13-րդ դարում պետությունը միավորվում է։ 1319 թվականին կնքվել էր Նորվեգիայի անձնական ունիան Շվեդիայի հետ, 1380 թվականին՝ Դանիայի, որի հետևանքով Նորվեգիան տնտեսապես և քաղաքականապես ենթարկվել է Դանիային, իսկ 1397 թվականին կնքվել է Կալմարյան ունիան Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի (Իսլանդիայի հետ) միջև։
Նորվեգիան Հյուսիսային Եվրոպայի առաջին կայսրությունն էր, որ իր շուրջ էր համախմբել մեծ տարածքներ և կարողացել էր ստեղծել ինքնատիպ մշակույթ։