Նորդ Օստի ահաբեկչություն
From Wikipedia, the free encyclopedia
Նորդ Օստի ահաբեկչություն, Դուբրովկայի ահաբեկչություն (ռուս.՝ Террористический акт на Дубровке), 2002 թվականի հոկտեմբերի 23-ին իրականացված ահաբեկչական գործողություններ Մոսկվայի Դուբրովկա շրջանում, որի ընթացքում Մովսար Բարաևի գլխավորությամբ մի խումբ զինված գրոհայիններ բռնեցին և պատանդներ վերցրեցին աշխատողների, հանդիսատեսների և երաժիշտների «Նորդ օստ» կինոթատրոնի շենքում[4][5]։ Հոկտեմբերի 23-ին կինոթատրոնի շենք ներխուժեցին երեք միկրոավտոբուսներով ժամանած գրոհայիններ, որոնք զինված էին տարբեր զենքերով։ Նրանք գրավեցին համերգասրահն ու պատանդ վերցրեցին 916 հոգու[1]։
Տեռորիստական հարձակում Դուբրովկայի վրա | |
---|---|
Չեչնիայի կողմից կազմակերպված տեռոր[1] | |
Տեսակ | քրեական գործ և պատանդների գերեվարում |
Երկիր | Ռուսաստան |
Տեղադրանք | Մոսկվա և Դուբրովկայի թատրոն |
Տարեթիվ | հոկտեմբերի 23 —-հոկտեմբերի 26 2002 |
Զենք | Կալաշնիկովի ինքնաձիգ, պայթուցիկ նյութեր, ատրճանակ, նռնակներ, գնդացիր[1] |
Զոհվածներ | 130 (փաստացի տվյալներ)[2], 174 ( «Նորդ Օստ» կազմակերպության տվյալների համաձայն) |
Վիրավորներ | 700[3] |
Ահաբեկիչների քանակ | 40 |
Պատանդներ | 916[1] |
55°43′33″ հս․ լ. 37°40′24″ ավ. ե.HЯOL | |
2002 Moscow theater hostage crisis Վիքիպահեստում |
Ռուսաստանի իշխանություններն այս ահաբեկչության նպատակը դիտարկեցին որպես հանրային անվտանգության խախտում. ահաբեկել բնակչությանը և ազդեցություն գործել Ռուսաստանի Դաշնության իշխանությունների վրա` որպեսզի զորքերը դուրս բերվեն Չեչնիայի տարածքից։