Նորագույն շրջանի հայ գրականություն
From Wikipedia, the free encyclopedia
Նորագույն շրջանի հայ գրականություն (1918-2011), սկզբնավորումը համընկել է պատմաքաղաքական 2 խոշոր իրադարձությունների՝ Առաջին համաշխարհային պատերազմի (1914- 1918) ավարտի և Հայաստանի պետականության վերականգնման (1918) հետ։ 1918 թվականով է սահմանագծվում նաև արևտահայ գրականության անցումը սփյուռքահայ գրականության։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Նորագույն շրջանի հայ գրականության զարգացումը պայմանավորվել է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920), ՀԽՍՀ (1920-1990), Հայաստանի երկրորդ հանրապետության (1991) հետ։
Պատմության զարգացման շուրջ 9 տասնամյակի ընթացքում նորագույն շրջանի հայ գրականությունն անցել է բարդ ու հակասական ուղի, որը, պայմանավորված երկրի հանրային-քաղաքական կյանքի օրինաչափություններով, ունեցել է և՛ վերելքի, ՛ անկման տարիներ։ Այն պատմական զարգացմամբ բաժանվում է 7 շրջափուլի։
Այս շրջափուլերը հաջորդել են միմյանց ներքին զարգացման անընդմեջ շղթայով ու փոխկապակցվածությամբ։