Նոռուզն Ադրբեջանում
From Wikipedia, the free encyclopedia
Նոռուզ տոն (ադրբ.՝ Novruz bayramı, Նոռուզ բայրամի), ամեն տարի Ադրբեջանում նշվում է հինգ օր[1]՝ ներառյալ մարտի 20-ը և 21-ը՝ գարնանային գիշերահավասարի օրը։ Նովրուզի տոնի անցկացման օրերը հերթական տարվա համար որոշվում և բնակչությանը հայտարարվում են դեկտեմբերին։ Տոնը նշվում է գարնան գալու և բնության նորացման պատվին։ Ժողովրդական ավանդույթի համաձայն՝ Նոռուզի օրերին խարույկներ են վառում, պատրաստում են տարբեր քաղցրավենիքներ (շեքերբուրա, բադամբուրա, փախլավա, գոգալ), զարդարում են խոնչա (սկուտեղի վրա հավաքված հյուրասիրություն), աճեցնում են սեմենի, ներկում խաշած ձու և այլն։ 2010 թվականի փետրվարի 23-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեաի կողմից ընդունված բանաձևի համաձայն՝ մարտի 21-ը հռչակվել է Նոռուզի միջազգային օր[2]։
Նոռուզը լավատեսության, բնության կենսատու ուժերի հաղթանակի, նրա բուռն ծաղկման տոնն է։ Մինչ օրս Նոռուզ բայրամը շարունակում է մնալ ամենազանգվածային և ամենհայտնի տոնը[3]։ 2009 թվականին Նոռուզն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում[4]։