Նյու Յորքի մեծ հրդեհ (1845)
From Wikipedia, the free encyclopedia
Նյու Յորքի Մեծ հրդեհը սկսվել է 1845 թվականի հուլիսի 19-ին վորվանի և մոմերի արտադրության ձեռնարկությունում։ Կրակը արագ տարածվել է հարևան փայտե շինություններով թաղամասերում։ Հրդեհը դիչպել է Բրոդ սթրիթում գտնվող պահեստանոցին, որտեղ պահվում էր վառելիքային սելիտրա, ինչը հանգեցրել է ծավալուն պայթյունի, որի հետևանքով հրդեհը տարածվել է ավելի հեռու[1]։
Մինչև հրդեհը մարելը, այն ոչնչացրել է 345 շենք[2] Նյու Յորք քաղաքի Ներքին Մանհեթենի հատվածում և 5-10 միլիոն դոլար վնաս է հասցրել (մոտ 250 միլիոն դոլար՝ 21-րդ դարի դոլարի գնով)։ Մահացել է 4 հրշեջ և քաղաքի 26 բնակիչ[3]։ 1845 թվականի հրդեհը դարձավ երեք խոշոր հրդեհներից մեկը (1776 և 1835)՝ դիպչելով Մանհեթենի սրտին։ 1845 թվականի հրդեհը ծայրաստիճան կործանարար էր, բայց հիմնականում հարվածել է փայտե կարկասաձև տներին համեմատաբար փոքր տարածքում։ Դա ցույց է տվել նախորդ տասնամյակների ընթացքում ձեռնարկված հրդեհային անվտանգության միջոցառումների արդյունավետությունը քաղաքի հարևան տարածքներում՝ շինարարության ընթացքում[1][4]։