Նինթենդո
ձեռնարկություն / From Wikipedia, the free encyclopedia
«Նինթենդո» (անգլերեն` Nintendo Co., Ltd., ճապոներեն` 任天堂株式会社) ճապոնական անդրազգային կորպորացիա, որի գլխամասը տեղակայված է Ճապոնիայի Կիոտո քաղաքում։
Ընկերությունն հիմնադրվել է 1889 թվականիի սեպտեմբերի 23-ին[11]՝ սկզբնապես զբաղվելով ճապոնական «հանաֆուդա» կոչվող խաղաթղթերի արտադրությամբ։ Մինչ 1963 թվականը ընկերությունն զբաղվել է տարբեր ոլորտի գործունեություններով՝ տաքսի ծառայություն ապահովելուց մինչև սիրային հյուրանոցներ բացելով։ Վերջիններիս բնույթն այն էր, որ սիրահար զույգերը կարող էին կարճ ժամանակով համար վարձել և այնտեղ հիմնականում զբաղվել սեռական հարաբերություններով[12]։
Դրանից հետո «Նինթենդոն» մուտք է գործում դեռևս նոր ձևավորվող համակարգչային խաղերի արդյունաբերություն և ներկայիս դրությամբ հանդիսանում է Ճապոնիայի 3-րդ ամենամեծ կորպորացիան, որի շուկայական ինքնարժեքը կազմում է 85 միլիարդ ԱՄՆ դոլար[13]։ Բացի այդ՝ Նինթենդոյին է պատկանում ամերիկյան Բեյսբոլի գլխավոր լիգայի (Major League Baseball, կրճատ՝ MLB) «Սիեթլ Մարիներս» ակումբի բաժնետոմսերի մեծամասնությունը[14]։
«Նինթենդո» բառը ճապոներենից բառացիորեն թարգմանելով կստացվի՝ «Հաջողությունը թողնել դրախտում»[15]։ 2010 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ «Նինթենդոն» վաճառել է մոտ 565 միլիոն միավոր համակարգչային տեխնիկա և 3,4 միլիարդ միավոր ծրագրային տեխնիկա։.[16]