Նիկոլա Սարկոզի
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլա Սարկոզի (ֆր.՝ Nicolas Sarkozy, ՄՀԱ(ֆր.): [ni.kɔ.la saʁ.ko.zi]), ամբողջական անունը Նիկոլա Պոլ Ստեֆան Սարկոզի դը Նադ-Բոչա (ֆր.՝ Nicolas Paul Stéphane Sárközy de Nagy-Bócsa, հունվարի 28, 1955(1955-01-28)[1][2][3][…], Փարիզ[6]), ֆրանսիացի պետական և քաղաքական գործիչ, Ֆրանսիայի Հանրապետության 23-րդ նախագահ (2007—2012)։ Որպես նախագահ, իր պաշտոնով համարվում էր Անդորրայի իշխան և Պատվավոր Լեգեոնի շքանշանի գրոսմայստեր։
Նիկոլա Սարկոզի Nicolas Sarkozy | ||
| ||
---|---|---|
2007 մայիսի 16 | ||
Նախորդող | Ժակ Շիրակ | |
| ||
2007 մայիսի 16 | ||
Նախորդող | Ժակ Շիրակ | |
| ||
2008 հուլիսի 1 - 2009 հունվարի 1 | ||
Նախորդող | Յանեզ Յանշա | |
Հաջորդող | Միրեկ Տոպոլանեկ | |
| ||
2005 մայիսի 31 - 2007 մարտի 26 | ||
Վարչապետ | Դոմինիկ դը Վիլպեն | |
Նախորդող | Դոմինիկ դը Վիլպեն | |
Հաջորդող | Ֆրանսուա Բարուեն | |
| ||
2004 մարտի 31 - նոյեմբերի 28 | ||
Վարչապետ | Ժան Պիեր Ռաֆֆարեն | |
Նախորդող | Ֆրանսիս Մեր | |
Հաջորդող | Հերվե Գայմար | |
| ||
2002 մայիսի 7 - 2004 մարտի 31 | ||
Վարչապետ | Չան Պիեր Ռաֆֆարեն | |
Նախորդող | Դանիել Վայան | |
Հաջորդող | Դոմինիկ դյ Վիլպպեն | |
Կուսակցություն՝ | Ազգային շարժման միություն | |
Կրթություն՝ | Փարիզ-Նանթեր համալսարան, Փարիզի համալսարան, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Շապտալ, Ժանին Մանուելի դպրոց և Institution Saint-Nicolas de Buzenval? | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, պետական գործիչ և իրավաբան | |
Դավանանք | կաթոլիկ | |
Ծննդյան օր | հունվարի 28, 1955(1955-01-28)[1][2][3][…] (69 տարեկան) | |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա | |
Քաղաքացիություն | Ֆրանսիա | |
Ի ծնե անուն | ֆր.՝ Nicolas Paul Stéphane Sarközy de Nagy-Bocsa[4] | |
Հայր | Պալ Շարկյոզի | |
Մայր | Անդրե Մալլա | |
Ամուսին | 1) Մարի-Դոմինիկ Կյուլոլի (1982—1996) 2) Սեսիլիա Սարկոզի (1996—2007) 3) Կառլա Բրունի (2008-ից) | |
Զավակներ | որդիներ՝ Պիեր և Ժան (1-ին ամուսնությունից), Լուի (2-րդ ամուսնությունից) | |
Ինքնագիր | ||
Պարգևներ | ||
1993-1995, 2002-2004 և 2005-2007 թվականներին զբաղեցրել է տարբեր նախարարական պաշտոններ Ֆրանսիայի կառավարությունում։ Մինչ նախագահի պաշտոնին նշանակվելը համարվում էր Օ-դը-Սեն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախարար։ 2004 թվականից եղել է «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության առաջնորդ, որը ներկայացնում էր 2007 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ։ Նախագահ է ընտրվել 2007 թվականի մայիսի 6-ին՝ փոխարինելով երկրի նախագահ Ժակ Շիրակին։ 2012 թվականի մայիսի 6-ին նրան փոխարինել է Ֆրանսուա Օլանդը։ 2012 թվականից համարվում է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի ցմահ անդամ։ 2014 թվականի նոյեմբերից համարվում է «Ժողովրդական շարժման միություն» ընդդիմական կուսակցության (UMP) առաջնորդ։ 2015 թվականի մայիսի 30-ից կուսակցությունը սկսեց կոչվել «Հանրապետականներ»[7][8]։
2018 թվականի մարտի 20-ին ֆրանսիական ոստիկանությունը կալանավորել է Նիկոլա Սարկոզիին։ Պատճառը՝ 2007 թվականին Լիբիայի Սարկոզիի նախընտրական արշավը ֆինանսավորելու կասկածն է։ Սա Ֆրանսիայում առաջին դեպքն է, երբ երկրի նախկին ղեկավարը կալանավորվել է[9]։
Ֆրանսիայում հայտնի է «Սարկո» մականունով, որն օգտագործում են ինչպես նրա կողմնակիցները, այնպես էլ ընդդիմադիրները։