Նիկոլաս Մյուրեյ Բաթլեր
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլաս Մյուրեյ Բաթլեր (անգլ.՝ Nicholas Murray Butler, ապրիլի 2, 1862(1862-04-02)[1][2][3][…], Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 7, 1947(1947-12-07)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), մանկավարժության ամերիկացի տեսաբան և պրակտիկ, քաղաքական գործիչ, հրապարակախոս, պրոֆեսոր։
Նիկոլաս Մյուրեյ Բաթլեր անգլ.՝ Nicholas Murray Butler | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1862(1862-04-02)[1][2][3][…] |
Ծննդավայր | Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ[4] |
Մահացել է | դեկտեմբերի 7, 1947(1947-12-07)[1][2][3][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Գերեզման | Cedar Lawn Cemetery[6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան |
Մասնագիտություն | փիլիսոփա, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, դիվանագետ, ուսուցիչ և գրող |
Աշխատավայր | Ջոնս Հոփքինսի համալսարան և Կոլումբիայի համալսարան |
Ծնողներ | մայր՝ Mary Jones Butler?[7] |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[10] և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Sarah Butler?[11] |
Ստորագրություն | |
Nicholas Murray Butler Վիքիպահեստում |
1902-1945 թվականներին՝ քառասուներեք տարվա ընթացքում ԱՄՆ-ի խոշորագույն համալսարաններից մեկի՝ Կոլումբիայի համալսարանի նախագահն է, Հանրապետական Թեոդոր Ռուզվելտի մտերիմ ընկերը։ Երկու անգամ (1920 թվականին և 1928 թվականին) փորձել է դառնալ իր կուսակցության կողմից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու։ Բազմաթիվ աշխատությունների և սեփական ինքնակենսագրության հեղինակն է, ինչպես նաև 1931 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը, որը ստացել է Ջեյն Ադամսի հետ համատեղ պացիֆիստական գործունեության համար։
Որպես Կոլումբիայի համալսարանի նախագահ՝ եղել է Ջոզեֆ Պուլիտցերի կտակի գլխավոր կարգադրիչներից մեկը, որի համաձայն սկզբում՝ 1912 թվականին, համալսարանին կից բացվել է աշխարհում երրորդ (Փարիզի՝ 1899 թվականից հետո և Միսսուրիի համալսարան՝ Միսսուրի նահանգի Կոլումբիա քաղաքում՝ 1908 թվականին) Լրագրության բարձրագույն դպրոցը, իսկ ավելի ուշ՝ 1917 թվականին, ստեղծվել է Պուլիտցերյան մրցանակ, որը շնորհվում է ամերիկացի լավագույն լրագրողներին, ինչպես նաև արվեստի բնագավառում նշանավոր ստեղծագործողներին։ Մրցանակը դարձել է աշխարհում ամենահեղինակավորներից մեկը։ Մրցանակի հիմնադրման օրվանից մինչև իր պաշտոնաթող լինելը Նիկոլաս Բատլերը եղել է Պուլիտցերյան մրցանակի պարգևատրման հանձնաժողովի մշտական նախագահը, որը երբեմն բավական բարդ որոշումներ է ընդունել այն մասին, թե անցյալ տարի ով է արժանի նրան[12][13]։