Նիդերլանդների աշխարհագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Նիդերլանդներ, արևմտաեվրոպական պետություն, որը տեղաբաշխված է Միջին եվրոպական հարթավայրի արևմտյան մասում։ Հյուսիսից և արևմուտքից պետության տարածքը ողողում են Հյուսիսային ծովի ջրերը, այս մասում գերակշռում են պոլդերները՝ նախկին ջրային տարածությունները, որոնք ամբարտակներով փակվել և չորացվել են՝ վերածվելով մշակվող բերրի հողատարածքների, և դյուները՝ ավազաբլուրները։ Աշխարհգրական կոորդինատներն են՝ հս. լ. 51°-53° և արլ. ե. 4°-7°։ Նիդերլանդների առանձնահատկությունն այն է, որ տարածքի մեծ մասը ձեռք է բերվել ծովի հաշվին՝ չորացնելով այն, իսկ ներկայումս Նիդերլանդների տարածքի կեսը, որի վրա ապրում է բնակչության մոտ 60 %–ը, գտնվում է ծովի մակարդակից ցածր, իսկ 1/3–ը ունի մինչև 1մ բարձրություն։ Թարգմանաբար Նիդերլանդներ նշանակում է «ցածրադիր երկրներ», որը բացատրվում է ցածրադիր հարաթավայրային ռելիեֆով։